Karevorinfo  Իրադարձություններ  125

3 ոստիկան ազատվել է աշխատանքից. կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

21:35 ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
3 ոստիկան ազատվել է աշխատանքից. կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին տեղի  է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

«Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասված է հաղորդագրությունում: