Karevorinfo  Իրադարձություններ  277

Covid Talks – Ե՞րբ Հայաստանը պատվաստանյութ կունենա և արդյոք այն բոլորի համար պարտադիր կլինի. ՈՒՂԻՂ

15:10 ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Covid Talks – Ե՞րբ Հայաստանը պատվաստանյութ կունենա և արդյոք այն բոլորի համար պարտադիր կլինի. ՈՒՂԻՂ

Այս օրերին, երբ աշխարհում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը արդեն գերազացնել է 27 միլիոնը, ակտիվորեն շարունակվում են վարակի հետագա տարածումը կանխող պատվաստանյութի ստեղծման աշխատանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում այժմ 34 պատվաստանյութ է փորձարկում անցնում, որից 8-ը երրորդ փուլում է։ Այս փուլը ենթադրում է պատվաստանյութի փորձարկում հազարավոր առողջ մարդկանց վրա։ Համեմատության կարգով նշենք, որ նախակլինիկական փուլում գիտնականները պատվաստանյութը փորձարկում են մկների կամ կապիկների վրա, իսկ արդեն 1-ին և 2-րդ փուլերում՝ մարդկանց։ Բարեհաջող ընթացքի դեպքում պատվաստանյութը նախնական, ապա վերջնական հաստատման փուլերին է հասնում և սկսում է դրա զանգվածային կիրառումը։ Եվ չնայած մինչ օրս փորձարկվող պատվաստանյութերից որևէ մեկը վերջնական հաստատման փուլին չի հասել, դրանցից մի քանիսի անունն արդեն լայն տարածում է գտել։

Այսպես, արդեն գրեթե կես տարի է շրջանառվում է ամերիկյան «Moderna» ընկերության անունը։ Ավելի վաղ՝ ընկերության համահիմնադիր, հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանը հայտնել էր, որ պատվաստանյութի փորձարկման արդյունքները սպասվում են հոկտեմբերի սկզբին: ԱՀԿ-ի հրապարակած տվյալներով՝ «Moderna»-ի պատվաստանյութը փորձարկման 3-րդ փուլին հասած «թեկնածուների» շարքում է։ Վերջերս էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «Moderna-ի պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ ձեռք կբերի, ինչը 1.53 միլիարդ դոլար կկազմի: Հավելենք, որ ԱՄՆ-ն արդեն 955 միլիոն դոլար է ներդրել «Moderna»-ի պատվաստանյութի մշակման գործընթացում: Պատվաստանյութը այժմ գտնվում է փորձարկման վերջին փուլում, որում նախատեսված է 30․000 կամավորի ներգրավել։ Նոր կորոնավիրուսի՝ դեռ ոչ վերջնական, սակայն արդեն հայտնի մյուս պատվաստանյութը ռուսական ծագման է։ Այն մշակվել է Մոսկվայի Գամալեայի ինստիտուտի կողմից և կոչվել «Սպուտնիկ V» (Sputnik V)`ի պատիվ 1957-ին ԽՍՀՄ-ի՝ տիեզերք արձակած առաջին արբանյակի: Ու թեև պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դեռ պետք է ավարտին հասցվեն, ստեղծողները նշում են, որ այն «ուժեղ հակամարմին և բջջային իմունային պատասխան» է առաջացնում:

Հայտնի վերջին տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է նաև մինչև 2020-ի սեպտեմբեր սկսել պատվաստանյութի զանգվածային արտադրությունը: Եվ թեպետ ռուսական պատվաստանյութի հաջողությունները վերջնականապես ապացուցված չէին, իսկ առողջապահության ոլորտի բազմաթիվ փորձագետներ դրա անվտանգ և ազդեցիկ լինելու վերաբերյալ կասկածներ էին հայտնում, Ռուսաստանում դեռ օգոստոսի սկզբին շտապեցին հայտարարարել, որ իրենց մոտ նոր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել։ Փորձարկման 3-րդ փուլին չհասած, բայց նախորդ փուլերում դրական ադյունքներ գրանցած մեկ այլ պատվաստանյութ էլ ամերիկյան «Novavax» ընկերության հեղինակածն է։ Կլինիկական փորձարկման առաջնային փուլի արդյունքները ցույց են տվել, որ այն անվտանգ է և իմունային պատասխան է առաջացնում։ Հավելենք, որ դեռ հուլիսին ԱՄՆ կառավարությունը Novavax-ին 1․6 միլիարդ դոլար էր հատկացրել՝ պատվաստանյութը փորձարկելու և մինչև հունվար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար: Եվս 15 միլիոն դոլար ընկերությունը ստացել է հատկացրել «Բիլլ և Մելինդա Գեյթս» (“Bill & Melinda Gates” foundation) հիմնադրամից։ Թե ինչ արդյունքներ կգրանցեն այս և մնացած՝ 3 տասնյակից ավելի պատվաստանյութերը, առայժմ դժվար է կանխատեսել։

Այդուհանդերձ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն պետություններին կոչ է արել միանալ «COVAX» միջազգային ծրագրին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին դրանով ապահովելը։ ԱՄՆ Հիվանդությունների վերասկման և կանխարգելման կենտրոնն էլ արդեն կազմել է այն մարկանց նախնական ցանկը, որոնց դեպքում COVID-ի պատվաստանյութ ստանալն առաջնային է համարվելու։ Այդ ցանկում են բուժաշխատողները, վաճառքի, տրանսպորտի, սննդի արտադրության և մի քանի այլ ոլորտի աշխատակիցներ, երկարատև խնամքի հաստատություններում գտնվողներն ու տեղի անձնակազմը և այլք: Բացի այդ, որպես պատվաստանյութերի համաշխարհային ծրագրի մի մաս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես այն ձեռք կբերի և կմատակարարի շուրջ 92 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրի։

Նելլի Մելքոնյան