Karevorinfo  Իրադարձություններ  259

700 մլն դոլարի վնաս․ 860 հազարից ավելի զբոսաշրջիկ այս տարի չի եկել Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:45 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
700 մլն դոլարի վնաս․ 860 հազարից ավելի զբոսաշրջիկ այս տարի չի եկել Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում զբոսաշրջության անկումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Մարտ-ապրիլին կորուստների մասին արված կանխատեսումներն իրականացել են, նույնիսկ՝ գերազանցել։

Մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունից հետո փակված սահմանների ու չեղարկված չվերթների հետևանքով գումարային կորուստը դեռ հաշվարկման փուլում է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ խոսքը մի քանի զրո պարունակող թվի մասին է։

Եթե անգամ 2013 թվականի «մեկ զբոսաշրջիկը՝ 800 դոլար» հարաբերակցությամբ փորձենք հաշվել կորուստը, ապա 860․000-ից ավելի զբոսաշրջիկի՝ Հայաստան չգալը նշանակում է շուրջ 700․000․000 դոլարի կորուստ։

Աջակցության ծրագրերը լավ է, որ եղան, բայց ոլորտի ապաքինման հարցում մեծ նշանակություն չեն կարող ունենալ։ Օգոստոսին Կառավարությունը զբոսաշրջությանն աջակցող ևս մեկ միջոցառում հաստատեց, խոսքը 23-րդ միջոցառման մասին է։ Բայց առանց զբոսաշրջիկների հոսքի այն անհրաժեշտ ազդեցությունը չի կարող ունենալ։

Էդգար Նավասարդյանը զբոսավար է 10 տարուց ավելի։ Խոստովանում է՝ ստեղծված իրավիճակում հարկադիր պարապուրդն այսօր ֆինանսական ազդեցություն ունի, վաղը կունենա կադրային ազդեցություն։

Ջերմուկում, որտեղ երբեք չի եղել զբոսաշրջիկների պակաս, այս տարի էլ հյուրանոցները հիմնականում զբաղված են եղել․ նույնիսկ աճ է գրանցվել։ Ջերմուկի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ քաղաքի հյուրանոցները ստանդարտ գներից 10-ից մինչև 30 տոկոսի չափով զեղչեր էին արել։

Իսկ ամբողջ Հայաստանի դեպքում, ներքին տուրիզմի պարագայում էլ, 2020թ․ առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջության նվազում է եղել։

Մեխակ Ապրեսյանը, սակայն, վստահ է, երբ պատրաստ լինի հուլիս-օգոստոս ամիսների վիճակագրությունը, ստացված պատկերն ավելի մխիթարական կլինի։ Ստեղծված իրավիճակը կթեթևանա, եթե գոնե աշնանը բացվեն սահմանները, իրականացվեն կանոնավոր ու չարտերային չվերթներ, ըստ Ապրեսյանի կանխատեսումների՝ պետք է որ հենց այդպես լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան