Karevorinfo  Իրադարձություններ  667

Նիկոլ Փաշինյանը, որպես նախկին քաղբանտարկյալ, պետք է քաղաքացիական քաջություն ցուցաբերի և ասի՝ ինչ է մտածում Բելառուսում տիրող իրավիճակի մասին․ Ալես Բելյացկի

20:20 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը, որպես նախկին քաղբանտարկյալ, պետք է քաղաքացիական քաջություն ցուցաբերի և ասի՝ ինչ է մտածում Բելառուսում տիրող իրավիճակի մասին․ Ալես Բելյացկի

Factor.am-ի հարցազրույցը բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ալես Բելյացկիի հետ

– Պարո՛ն Բելյացկի, նախ՝ կխնդրեի վերջին իրադարձությունները ներկայացնեք։ Ի՞նչ նորություններ կան Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի գործից։

– Ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներին ձերբակալել են։ Գիտեք, որ նրանք քննչական մեկուսարանում են։ Կոլեսնիկովան այսօր հարցաքննվել է։

– Կոլեսնիկովային, Զնակին և Սալեյին Ձեր ղեկավարած «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը քաղբանտարկյալ է ճանաչել։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Այդ որոշումն ընդունել ենք բելառուսական մի քանի հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին։ Միշտ փորձում ենք միասնաբար գործել, և այս որոշումն էլ համաձայնեցվել է բելառուսական իրավապաշտպան հանրության հետ։ Մեզ մոտ ամեն օր նոր ձերբակալություններ են լինում, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն։ Մենք ուսումնասիրում ենք այդ ձերբակալությունները և որոշում ընդունում։ Այսօր արդեն Բելառուսում ավելի քան 50 մարդ մեր կողմից քաղբանտարկյալ է ճանաչվել։ Ընդհանուր առմամբ, քաղաքական նկատառումներով ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, ինչը նշանակում է, որ շարունակում ենք ուսումնասիրել այդ գործերն ու որոշումներ ընդունել։

– Ի՞նչ արդյունք եք ակնկալում, այդ թվում՝ միջազգային հանրության արձագանքի առումով։

– Հավանաբար, սա ազդակ է միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի համար, որ Բելառուսում նման վատ վիճակ է մարդու իրավունքների հետ կապված, և մենք ակնկալում ենք տարատեսակ աջակցություն։ Հայաստանի պարագայում, օրինակ, քաղաքական աջակցություն և քաղաքական գնահատական այն ամենին, ինչ կատարվում է Բելառուսում։ Կարծում եմ, որ ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես նախկին քաղբանտարկյալ, իրավունք չունի հիմա լռել, պետք է քաղաքացիական քաջություն ցուցաբերի և ասի, թե ինչ է մտածում Բելառուսում տիրող իրավիճակի մասին։

Ընդհանրապես, միջազգային հանրությունից արագ արձագանքի հույս ունենք։ ԵՄ անդամ պետությունները և ԱՄՆ-ն ներկայում քննարկում են Բելառուսի նկատմամբ քաղաքական պատժամիջոցների հարցը։ Մենք կարծում ենք՝ դա ճիշտ է, քանի որ Բելառուսի իշխանությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքները։ Լուկաշենկոն քողարկում է հանցագործներին, որոնք զանգվածային հանցագործություններ են կատարել ընտրություններից անմիջապես հետո, երբ 5 մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին, հազարավոր մարդիկ ծեծի, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվեցին։ Դա կիսաֆաշիզմ էր, ինչը Բելառուսի պատմության մեջ չի եղել Ստալինի ժամանակներից։ Ցավոք, բելառուսական արդարատության մեխանիզմները չեն գործում, ոչ մի քրեական գործ չի հարուցվել լիազորությունները գերազանցելու, խոշտանգումների, սպանությունների փաստերով։ Եվ նախագահը քողարկում է այդ մարդկանց, իշխանությունը մեզ մոտ վերածվում է կիսաֆաշիստական ռեժիմի, որը տեռորի է ենթարկում ժողովրդին։ Ձերբակալություններ են տեղի ունենում պրակտիկորեն ամեն օր։ Մեկ ամսվա ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը։ Սա Բելառուսի համար աննախադեպ ծավալի ճնշում է խաղաղ ակտիվիստների նկատմամբ, այդ պատճառով մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք կտա այս ամենին՝ և՛ դիվանագիտական, և՛ մարդասիրական ուղիներով, և՛ այլ նախաձեռնություններով։ Այս առումով, իհարկե, մեզ լավ հասկանում են մեր հարևանները՝ Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, որոնք նույնպես դժվար ժամանակներ են անցել, և անկեղծորեն սատարում են մեզ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր քայլերին, մենք սպասում ենք քաղաքական պատժամիջոցների ընդունմանն այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղծել են ընտրությունների արդյունքները և մասնակցել են խոշտանգումների ու այլ հանցագործությունների։

Մենք կցանկանայինք նաև, որպեսզի նույն կերպ՝ դիվանագիտական ուղիներով, չեզոքացվեր Բելառուսի տարածք ռուսական զորքերի ներխուժման վտանգը, որովհետև նման վտանգ կա։ Պուտինն ինքն է հայտարարել, որ ոստիկանական ուժերից կորպուս են ձևավորել, որքան հասկանում եմ՝ խոսքը «Ռոսգվարդիայի» մասին է, որը պատրաստ է օգնության հասնել Լուկաշենկոյին։ Դրանում տարօրինակ ոչինչ չկա, ավտորիտար ռեժիմներն օգնում են մեկը մյուսին։

– Ասացիք, որ Բելառուսում արդարադատության մեխանիզմները չեն գործում։ Միջազգային ատյաններ դիմելու ծրագրեր ունե՞ք։

– Բելառուսը Եվրախորհրդի անդամ չէ, և մենք հնարավորություն չունենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մեզ մոտ աշխատում են միայն ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի մեխանիզմները, բայց դրանք կատարման համար պարտադիր չեն, այդ պատճառով դա իշխանությունների ուղղությամբ մատ թափ տալուն է նման։ Բայց, ամեն դեպքում, մեզ համար դա էլ կարևոր է։ Օրինակ, վերջերս Բելառուսի հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, իրավապաշտպանները նույնպես հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ այնտեղ, ներկայացնել, թե ինչ է մեզ մոտ կատարվում։ Բայց, կրկնեմ, ցավոք՝ այդ որոշումները Բելառուսի իշխանությունների կողմից կատարման համար պարտադիր չեն։

– Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։ Կարծում եք՝ իսկապե՞ս պատրաստ է արտահերթ քվեարկության անցկացմանը։

– Դե՝ հասարակությունը նրան ստիպում է ինչ-որ կերպ տեղից շարժվել, քանի որ երբ Մինսկում մի քանի անգամ 200 հազար մարդ դուրս է գալիս ցույցի․․․ դա մարդկանց ծով է, որոնք փոփոխություններ են պահանջում և որոնք միաձայն գոռում են՝ «Հեռացի՛ր»։ Դա, իհարկե, Լուկաշենկոյին ստիպում է մտածել ապագայի մասին։ Բայց, մյուս կողմից, մենք հրաշալի հասկանում ենք, և ինքն էլ է դա ասում, որ չի ուզում հենց այնպես հանձնել իշխանությունն ինչ-որ մեկին։ Նա պարզապես ցանկանում է իշխանությունը հանձնել իր նեղ շրջանակի մարդկանց։ Այդ պատճառով, փոփոխությունները նրանք այլ կերպ են պատկերացնում, քան բելառուս ժողովուրդը, որոնք նոր՝ արդար ընտրություններ են պահանջում, ընդ որում՝ ոչ թե մեկ կամ երկու տարի անց, այլ հիմա։

– Ամեն դեպքում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ ընտրություններն այս անգամ ազատ և արդար կլինեն։

– Շանսերը քիչ են, քանի որ իշխանությունները կփորձեն ընտրական հանձնաժողովները ձևավորել այնպես, ինչպես վերջին անգամ արեցին՝ ամբողջությամբ գործադիր իշխանությունների վերահսկողության ներքո, և բոլոր «օրինական» միջոցները նրանք ունեն՝ իրենց հանձնաժողովները ձևավորելու համար, և այնտեղ հասարակական կազմակերպություններից, քաղաքական կուսակցություններից անկախ ներկայացուցիչների չթողնել։ Իսկ եթե հանձնաժողովներն այդ կերպ ձևավորվեն, դրանք դարձյալ նույն թվերը կգրեն, որոնք իշխանություններն ընդունելի կհամարեն իրենց համար։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ընտրությունները պետք է մաքուր հիմքով կազմակերպվեն, նորմալ ընտրական հանձնաժողովներ ձևավորվեն, թեկնածուներն առնվազն անվտանգության երաշխիքներ ունենան, ոչ թե բանտում հայտնվեն կամ հարկադրված լինեն հեռանալ երկրից, ինչպես հիմա։ Այդ դեպքում ընտրությունների արդյունքները բոլորովին այլ կլինեն։ Սակայն հենց այնպես ավտորիտար ռեժիմը չի պատրաստվում հեռանալ։

Թամարա Հակոբյան