Karevorinfo  Իրադարձություններ  277

Հուսով եմ՝ ՊԵԿ-ն ապրանքներն առանձին մաքսազերծելու վարչարարության առումով կկարողանա տակից դուրս գալ. Բաբկեն Թունյան

10:15 ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Հուսով եմ՝ ՊԵԿ-ն ապրանքներն առանձին մաքսազերծելու վարչարարության առումով կկարողանա տակից դուրս գալ. Բաբկեն Թունյան

Այժմ թե Հայաստանը, թե ամբողջ աշխարհը գտնվում է ճգնաժամի մեջ՝ պայմանավորված համավարակով։ Եվ տնտեսության մեջ առկա խնդիրները ճգնաժամին բնորոշ խնդիրներ են։ Այսօր Ազգային ժողովում՝ Factor.am-ի հետ զրույցում, այս տեսակետը հայտնեց իշխող ուժի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նոր որոշման դեմ տնտեսվարողների բողոքին՝ Թունյանն ասաց. «Մաքսազերծման նոր կարգը ճիշտ է։ Ես հուսով եմ՝ ՊԵԿ-ն ապրանքներն առանձին մաքսազերծելու դեպքում վարչարարության առումով կկարողանա տակից դուրս գալ»։ Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն հագուստ ներմուծող տնտեսվարողներին մաքսազերծման նոր կարգ է առաջարկում, համաձայն որի՝ երկիր ներմուծվող հագուստը մաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Բացի այդ, մաքսազերծման գումարն ավելանալու է 1,5-ից 2 անգամ։ Երեկվանից տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում նոր կարգի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան