Karevorinfo  Իրադարձություններ  481

Քոչարյանը ագիտացիա-գովազդով փորձում է փոխել իմիջը․ վարչապետին է հակադրվում․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ/

20:10 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Քոչարյանը ագիտացիա-գովազդով փորձում է փոխել իմիջը․ վարչապետին է հակադրվում․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, հերթական անգամ ընդդիմադիր ուժերը խոստացել են թեժացնել աշունը։ Օրինակ՝ Վանեցյանն ու ՀՅԴ-ն բացահայտ արտահերթ ընտրություններ են պահանջում, Գագիկ Ծառուկյանը նախ պահանջեց կառավարության 100%-ի հրաժարականը, և անհայտ է այդ պահանջի ճակատագիրը։ Ծառուկյանը մարզերում հանդիպումներ է ունենում։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում արտահերթ ընտրությունների պահանջը, կա՞ այդպիսի պահանջ մարդկանց մոտ։

– Արտահերթ ընտրությունների պահանջը միայն Հայաստանում չէ, որ դրվում է։ Բազմաթիվ երկրներում, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգ կա, քվեարկությունից վեց ամիս հետո միշտ ընդդիմադիր ուժերը դնում են այդ հարցը՝ նշելով, որ քաղաքական իշխող ուժը չի կատարել խոստումները, սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, հեռանում է խոստումներից, երկիրը սխալ ուղղությամբ է տանում և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Սա հայկական ֆենոմենալ երևույթ չէ։ Ինչ վերաբերում է թեժացումներին․ գիտեք ինչ՝ թեժ ամառ, թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ․․․ «թեժ» բառն այս երկար տարիների ընթացքում էժանացել է։ 1989 թվականի ղարաբաղյան շարժման ընթացքում էր թեժ և իրականում էր թեժ, իսկ հետագայում՝ 1992 թվականի աշնանից շրջանառության մեջ դրեցին «թեժ» բառը, ընդդիմությունը խոստանում էր թեժ աշուն, թեժ գարուն։ Իսկ արդյո՞ք կան անհրաժեշտ պայմաններ քաղաքական ակտիվ գործընթացների․ բնականաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տնտեսական ճգնաժամ է համավարակի հետ կապված, չկան ներդրումներ, համավարակի դեմ պայքարը հաջողությամբ չանցավ, որովհետև երբ համեմատում ենք Վրաստանի հետ, տեսնում ենք՝ հավասար երկրներ են, բայց մեզ մոտ ավելի բարդ ստացվեց՝ 1200 հոգի մահացել է համավարակից, կա նաև Ամուլսարի հարցը՝ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս հարցերը կարող է ընդդիմությունն օգտագործել իշխանությունների դեմ պայքարում։ Կան պայմաններ, որոնք կարող են ընդդիմության կողմից օգտագործել։

– ԲՀԿ ղեկավարն ու կուսակցությունը ընտրակեղծիքների մեջ են մեղադրվում։ Հավի ու ձվի պատմությունն է ստացվել՝ Ծառուկյա՞նն է ավելի շուտ պահանջել հրաժարական, թե՞ քրեական գործերի մասին իմանալով է գնացել այդ քայլին։ ԲՀԿ-ն առաջիկայում մեծ հանրահավաք է ծրագրում։ Դա քրեական գործերից ազատվելու փո՞րձ է՝ ժողովրդի խնդիրների շահարկմամբ, թե՞ բնական պրոցես։

– Հավի ու ձվի պատմությունը ես ոչ թե այդ ձևով կներկայացնեի, այլ հետևյալ կերպ՝ իսկ Հայաստանոմ ընտրակեղծարարությունների մեջ միայն ԲՀԿ-ն է մասնագիտացվա՞ծ, թե՞ ուրիշ կուսակցություն կա, որ շատ ավելի ռեսուրսներ ուներ և շատ ավելի լավ էր մասնագիտացած ընտրակեղծիքների գործում։ Իսկ ինչո՞ւ նրա (ՀՀԿ) դեմ չսկսվեց, հարց է առաջանում։ Որովհետև եթե նայեք այն ժամանակվա անկախ լրատվամիջոցները, շփվել եք դիտորդների, կուսակցությունների, վստահված անձանց հետ, կիմանաք, որ ընտրակեղծիքների մեջ կար ուժ, որը տասնապատիկ ավելին էր անում, քան այսօր մեղադրում են ԲՀԿ-ին։ Այդտեղ կասկածներ կան, որոնց մենք, միգուցե, կանդրադառնանք։ ԲՀԿ-ի դեպքում առանցքային հարց կա․ պահանջում են իշխանության հրաժարականը, բայց պահանջելը քիչ է, իսկ դու կարո՞ղ ես անել դա, ունե՞ս այդ ազդեցությունը, որովհետև հնարավոր է պահանջել, բայց չանել։ Բոլորին թվում է, թե փողն է ամենակարևոր ռեսուրսը՝ քաղաքական պրոցեսներում հաջողության հասնելու համար։ Այդպես չի։ Առաջին գործոնը քաղաքական կամքն է՝ քո առջև դրված նպատակին հասնելու համար, որպես ուժեղ բռունցք, եթե ուզում ես հարվածել, եթե կամք ունես, մնացածը արդեն երկրորդական է։ Ինչ մնում է հրաժարականին․ շատ դեպքերում, գիտեք ինչ, երբ հրաժարական են պահանջում, դա չի նշանակում, որ միանգամից հրաժարական են պահանջում, բազմաթիվ նպատակներ կարող են լինել՝ ուժի ցուցադրություն, որպեսզի հետագայում իշխանափոխությունից հետո ցույց տաս, որ ազդեցիկ ես, և ապագա իշխանության մեջ բաժնետեր ես։

– Բացահայտ խաղի մեջ է մտել Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարում է, թե ճգնաժամային կառավարիչ կարող է լինել։ Քոչարյանը քաղաքական ակտիվությամբ փորձում է քրեական պատասխանատվությունի՞ց խուսափել, ինչպես նրա հակառակորդներն են ասում, թե՞ իրոք մտահոգված է երկրի ճակատագրով։

– Ես չեմ կարող ասել՝ ինքը մտահոգ է, թե մտահոգ չէ, որովհետև անձամբ չեմ շփվել։ Ընդդիմադիր գործոն է հանդիսանում երկրորդ նախագահը։ Ես ասում եմ՝ գործոն, ոչ թե ուժ, որովհետև ինքը կազմակերպչակառուցվածքային կառույց չունի՝ չկա կուսակցություն, որի ղեկավարն է։ Այստեղ որոշակի հարցեր են առաջանում, մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում իմիջային ռեբրենդինգ։ Ինչ է տեղի ունենում՝ որոշակի պատկերացում կա տվյալ մարդու նկատմամբ, և երբ մարդ սկսում է տարատեսակ միջոցառումներով․․․ դրանք կոչվում են ագիտացիոն-գովազդային միջոցառումներ, որն իրենից ենթադրում է տեսանկարահանվել, լուսանկարահանվել կամ հարցազրույց տալ և այլն, և դրա միջոցով ինքը փորձում է իր իմիջը փոխել ու նորովի ներկայանալ։ Նա փորձում է ներկայանալ ոչ թե այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, այլ թե ինչպիսի պահանջարկ կա։ Մենք տեսնում ենք, որ նա սկսում է վարչապետի հայելային հակապատկեր ռեբրենդինգ իրականացնել։ Նա կերպարով հակադրվում է գործող վարչապետին։ Այսօր ստացվում է այնպես, որ ԲՀԿ-ն ու երկրորդ նախագահը փորձում են ինչ-որ գործունեություն իրականացնել, գործընթացն ունի մեկ նպատակ՝ այս իշխանության հեռացում և նոր իշխանության ձևավորում։ Այդ նոր իշխանության մեջ արդեն երբ հարց լինի՝ որ ուժն ինչ բաժնետեր է լինելու, այդտեղ հարց կգնա՝ երկրորդ նախագահն ի՞նչ դերակատարում կունենա։

– Արդյո՞ք ժողովրդի գիտակցության մեջ Մարտի 1-ը, քաղաքական բռնաճնշումները, սեփականազրկումները, խոսքի ազատության ոտնահարումները ներվել են Ռոբերտ Քոչարյանին, որ նա հավակնում է վերադառնալ իշխանություն։ Նա, ի դեպ, հերքում է, որ քաղբանտարկյալներ են եղել, լրագրողներ են ծեծվել։

– Հարցը ես ուրիշ ձև կտամ․ իսկ հասարակությանը դա այդքան հետաքրքրո՞ւմ է։ Բազմաթիվ հարցեր կան։ Կա հասարակության մի մաս, որ տուժել է իրենից, ասենք՝ մարդ, որ սեփականություն է կորցրել, մարդ կա՝ իր ժամանակ բռնության է ենթարկվել, մարդ կա՝ այսօրվա վարչապետի խիստ հավատարիմ կողմնակիցն է։ Այս մարդկանց նկատմամբ չի հաջողվի, որովհետև դա իր հակաէլեկտորատն է, որն իրեն ձայն չի տալու։ Խոսքն այն մյուս ընտրազանգվածի մասին է։ 1989-ին Ազատության հրապարակից սուլոցներով հեռացնում էին Կարեն Դեմիրճյանին, 10 տարի հետո նրա ոտքերի մոտ ոչխար էին մորթում, երբ 98 թվականին առաջին նախագահը հրաժարական տվեց, ոչ ոք չգնաց Բաղրամյան 26՝ ասելու, թե ուր ես գնում, մե՛ր նախագահ, մենք քեզ ընտրել ենք, բայց 10 տարի հետո առաջին նախագահի հանրահավաքին հարյուր հազարավոր մարդիկ կային։ 10 տարին մեկ ամեն ինչ կրկնվում է։ Դա միայն ժողովրդի հիշողությունից կախված չէ, կապ ունի նաև՝ իշխող քաղաքական ուժն ինչ քաղաքականություն է վարում, սոցիալ-տնտեսական վիճակն ինչպիսին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան