Karevorinfo  Իրադարձություններ  270

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհը տեղայնացվել է․ հրդեհաշիջման աշխատանքներին ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել

19:25 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհը տեղայնացվել է․ հրդեհաշիջման աշխատանքներին ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի տարածման վտանգ չկա։ Լիբանանյան NNA գործակալությանն այս մասին ասել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ռեյմոն Հաթարը։

Նա հերքել է հրշեջ ջոկատներն ամբողջությամբ շրջափակել են կրակի շրջանը, հրդեհի օջախը տեղայնացվել է։

Հաթարը հաստատել է, որ հրդեհի պատճառ են դարձել «դյուրավառ նյութերը, որոնք կրակի դեմ պայքարի բացառիկ միջոցառումներ են պահանջում»։

«Նման նյութերից առաջացած կրակն ամբողջությամբ մարելու համար ժամանակ է պետք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցողները չեն լքի տարածքը, մինչև վերջնականապես չմարեն այն»,- ասել է քաղպաշտպանության ծառայության ղեկավարը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Բեյրութի նավահանգստի ազատ մաքսային գոտու տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջ 16 հաշվարկ և ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել։

Հրդեհի հետևանքով զոհեր չկան։