Karevorinfo  Իրադարձություններ  148

Վարդենիսում շրջափակել են դատարանի շենքը․ պահանջում են Վահագն Մանուկյանին ազատ արձակել

18:05 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Վարդենիսում շրջափակել են դատարանի շենքը․ պահանջում են Վահագն Մանուկյանին ազատ արձակել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքը շրջափակված է:

Վարդենիս քաղաքի բնակիչ Վահագն Մանուկյանի հարազատները դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո շրջափակել են այն, քանի որ, իրենց պնդմամբ, Մանուկյանն անօրինական ճանապարհով կալանքի տակ է։

Մանուկյանը 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի գործով է կալանավորվել, նա մեղադրվում է ոսկու հանքի հսկիչների վրա կրակելու համար։

Մանուկյանի հայրը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հսկիչներից մեկը ցուցմունք է տվել և նշել, որ իր խոսքերը վարույթն իրականացնող մարմինը խեղաթյուրել է և որ ինքը մշտապես պնդել է, թե Մանուկյանը իրենց ուղղությամբ չի կրակել։

Հրաչ Մանուկյանը նշեց, որ այս պահին դատարանի շենքը շրջապատված է, տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։

Հավելենք, որ կալանավորված Վահագն Մանուկյանը երկու անչափահաս երեխաների հայր է: Նա մեկ անգամ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել, սակայն որոշ ժամանակ անց կրկին կալանք է կիրառվել։

Հարազատները պահանջում են, որպեսզի նա ազատ արձակվի։

Լիլիթ Շաբոյան