Karevorinfo  Իրադարձություններ  238

Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

14:25 հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով չորեքշաբթի առնվազն 3 մարդ է մահացել։ Այս մասին գրում է rg.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Բյութ շրջանի շերիֆի տվյալներով՝ այսպիսով, տարերային աղետի զոհերի թիվն այստեղ հասել է 11-ի։ Հրդեհների հետևանքով հազարավոր տներ վտանգի տակ են հայտնվել։

Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝ անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը նահանգում հասել է 930.7 հազար հեկտարի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Քալիֆորնիայում հրդեհների պատմության մեջ։ Նախորդ «ռեկորդը» սահմանվել էր 2018 թվականին՝ շուրջ 793.2 հազար հա։

Նշվում է, որ կրակը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան չորս հազար տուն և շինություն։ Արբանյակներից արված լուսանկարները վկայում են, որ ծուխը պարուրել է երկրի գրեթե ամբողջ արևմտյան ափը։

Միաժամանակ, անտառային հրդեհներ են մոլեգնում Վաշինգտոնում և Օրեգոնում։ Ընդհանուր առմամբ, երեք նահանգներում նախօրեին հրդեհների զոհ է դարձել վեց մարդ։