Karevorinfo  Իրադարձություններ  393

Կրթության ոլորտի հայ և էմիրաթցի ներկայացուցիչները քննարկել են ուսանողների փոխանակման և դասախոսների վերապատրաստման հարցեր

17:50 չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Կրթության ոլորտի հայ և էմիրաթցի ներկայացուցիչները քննարկել են ուսանողների փոխանակման և դասախոսների վերապատրաստման հարցեր

Ակադեմիական, գիտա-հետազոտական, վերապատրաստման և մշակութային ոլորտում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության կապերն ամրապնդելու շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ-ում  ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին, Շարժայի կառավարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալի բն Ռաշիդ ալ Մահյանը, Կասիմիայի համալսարանի ռեկտոր Ռաշադ Սալիմը, Կասիմիայի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դր․ Հասան ալ Մալախը, Արաբերեն լեզվի բաժնի պատասխանատու Դր․ Մուհամմադ ալ Շեյխը. այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և ԵՊՀ Արաբագիտության բաժնի վարիչ Հայկ Քոչարյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել 2019թ․-ի հունիսին Շարժայի էմիրության պետական հարաբերությունների վարչության պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ուսանողների փոխանակման և դասախոսների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Հանդիպման սկզբում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ողջունելով մասնակիցներին, կարևորել է էմիրաթա-հայկական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում շոշափելի կերպով զարգանում են բոլոր բնագավառներում՝ ավելացնելով, որ դեսպանությունը ձգտում է զարգացնել համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում։ Անդրադառնալով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությանը՝ տիկին ալ Սալամին նշել է ֆակուլտետում էմիրաթական լսարանի բացման, մի շարք դասախոսությունների անցկացման, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հայ ուսանողների՝ դեպի Էմիրություններ կատարած այցերը կազմակերպելու մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ակադեմիական կապերի զարգացման և համագործակցության ուղիները, որի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի լավագույն որակավորում ունեցող ուսանողներին սովորել Ալ Կասիմիա համալսարանում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ ուսանողների համար դասընթացներ կազմակերպել Կասիմիայի համալսարանին պատկանող լեզվի կենտրոնում, իսկ համալսարանի գրականության, պատմության, Ղուրանի և իսլամագիտության ֆակուլտետներում կազմակերպել դասախոսների վերապատրաստում։ Բացի այդ կողմերը համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել համատեղ գիտաժողովներ ու կոնֆերանսներ։

Հանդիպման ընթացքում Կասիմիայի համալսարանի ռեկտոր Ռաշադ Սալիմը ներկայացրել է համալսարանի հիմնադրման գաղափարը, ինչպես նաև ԱՄԷ Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Ն․Գ Շեյխ դոկտոր Սուլթան բն Մուհամմադ ալ Քասիմիի անսահմանափակ օժանդակության տրամադրումը՝ ուսանողների համար ապահովելով անվճար ուսում համալսարանում։ Իր խոսքում ռեկտորը նշել է, որ այս տարի ուսումը հայ ուսանողների համար հնարավոր է կազմակերպել հեռավար, իսկ առաջիկա տարիներին՝ Ալ Կասիմիա համալսարանում:

Իր հերթին ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ներկայացրել է համալսարանի պատմությունը և համագործակցությունն արտասահմանյան տարբեր համալսարանների հետ` նշելով, որ համալսարանը ներկայումս էմիրաթագետի կարիք ունի:

Շարժայի կառավարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալի բն Ռաշիդ ալ Մահյանը բարձր է գնահատել Շարժայի էմիրության և Հայաստանի միջև առկա բարեկամական կապերը` շեշտելով բոլոր ոլորտներում հայկական կողմի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: