Karevorinfo  Իրադարձություններ  231

Մարիա Կոլեսնիկովան Մինսկի քննչական մեկուսարանում է

16:25 չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Մարիա Կոլեսնիկովան Մինսկի քննչական մեկուսարանում է

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան Մինսկի թիվ մեկ քննչական մեկուսարանում է։ RT-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է գործչի հայրը՝ Ալեքսանդր Կոլեսնիկովը։

«Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննչական խմբի ղեկավար Վասիլյուկը զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ նա կալանավորված է»,- ասել է Կոլեսնիկովը։

Հիշեցնենք՝ նախօրեին հաղորդվել էր Մարիա Կոլեսնիկովայի անհետացման մասին։ Հետագայում ընդդիմության համակարգող խորհրդից հայտնեցին, որ Կոլեսնիկովային առևանգել են Մինսկի կենտրոնում, իսկ ավելի ուշ պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանը հատելիս։