Karevorinfo  Իրադարձություններ  132

COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ

11:45 չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ

Նոր կորոնավիրուսն (COVID-19) ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց Արսեն Առաքելյանի հետ, որը ղեկավարում է COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։

«Օրական 1500-ից մինչև 3000 թեստ ենք արտադրում՝ այն նախնական ծավալով, որը նշել էինք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Factor․am-ի հարցին, թե արդյոք թեստերի առաջին խմբաքանակի (100 հազար թեստ) արտադրությունն ավարտի հասցնելուց հետո 2-րդն են սկսելու, Արսեն Առաքելյանը դժվարացավ պատասխանել։ Ըստ նրա՝ ամեն բան կախված է երկրում կորոնավիրուսային իրավիճակից և թվերից։

Հավելենք, որ COVID-19-ի հայկական թեստերի արտադրության համար ապրիլին կառավարությունը 550 հազար դոլար էր փոխանցել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին։ Հետագայում ինստիտուտից Factor.am-ին հայտնել էին, որ իրենց տրամադրվել է գումարի կեսը միայն՝ դեռ առաջին խմբաքանակն արտադրելու համար։

Նելլի Մելքոնյան