Karevorinfo  Իրադարձություններ  290

Ֆրանսիան չեղարկել է ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստը

12:15 չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիան չեղարկել է ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստը

Փարիզն անորոշ ժամանակով հետաձգել է Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անյես ֆոն դեր Մյուլը։

«Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները՝ որոշվել է հետաձգել Անվտանգության հարցերով ֆրանս-ռուսական համագործակցության խորհրդի նիստը»,- ասել է նա՝ չնշելով որոշման պատճառը, սակայն հավելել է, որ այդ հարցով զրուցել են ռուսական կողմի հետ։

Նիստը նախանշված էր սեպտեմբերի 14-ին, հանդիպման նոր ժամկետ ֆրանսիացիները չեն առաջարկել։

Մինչ այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել էր, որ ԵՄ-ն պետք է «ընդհանուր պատասխան» մշակի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը։

Բունգեսթագի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան և Ֆրանսիան այլևս չպետք է առանձնաբար գործեն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մեկնաբանելով Նավալնու թունավորումից հետո ՌԴ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին քննարկումները՝ նա նշել է, որ Ռուսաստանի հանդեպ միասնական եվրոպական ռազմավարություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվեն այդ ուղղությամբ իրենց առանձին ջանքերից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա ուղևորվելիս Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունն օդանավում վատացել է։ Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ընդդիմադիր գործչին հիվանդանոց են տեղափոխել։ Նավալնին հոսպիտալացվել է անգիտակից վիճակում, իսկ օգոստոսի 22-ի առավոտյան արհեստական կոմայի մեջ գտնվող գործչին Բեռլին են հասցրել։ «Շարիտե» կլինիկայի մասնագետները Նավալնու մոտ թունավորման ախտանշաններ են հայտնաբերել։

Սեպտեմբերի 7-ին Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից։ «Շարիտե»-ից հայտնել են, որ նրա վիճակը բարելավվել է, սակայն, նրանց պնդմամբ, առայժմ վաղ է գնահատել թունավորման երկարաժամկետ հետևանքները։