Karevorinfo  Իրադարձություններ  187

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հիմնական մեղադրյալը հեծանիվ է քշում, սևաններում է լողում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հոգնել են. Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:10 չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հիմնական մեղադրյալը հեծանիվ է քշում, սևաններում է լողում, իսկ  Մարտի 1-ի  զոհերի իրավահաջորդները հոգնել են. Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարդիկ հոգնել են՝ սպասելով դատական բուն ընթացին, որը չի սկսվել: Այսօր հիմնական մեղադրյալը հեծանիվ է քշում, սևաններում է լողում, իսկ զոհերի իրավահաջորդները հոգնել են, նրանք զավակ են կորցրել և մասնակցում են դատական մի ընթացքի, որը ճոճանակի է նման. անընդհատ այս ու այն կողմ է գնում: Իրավահաջորդները գնում են և ժամերով լսում, թե ինչպես են հանցագործներին պաշտպանում: Այս իրավիճակի պատճառը դատաիրավական համակարգի անկատարությունն է, այն չի կարող ընթացք տալ արդարադատության հաղթանակին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, բեմադիչ Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դադարեցրել են մասնակցությունը շուրջ երկու տարի ձգձգվող դատավարությանը՝ անվանելով այն ֆարս:

Նրա համոզմամբ՝ կարելի է հասկանալ այդ մարդկանց, որոնք պահանջում են արագացնել մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու պրոցեսը:

Դերասանն անդրադառնում է նաև հետհեղափոխական Հայաստանի խնդիրներին և խոստովանում. «Ես չեմ նախանձում իշխանությանը. տեսնելով թերությունները՝ հասկանում եմ, թե որքան դժվար է տասնամյակների ընթացքում խարխլված, այլանդակված համակարգերը ի մի բերել, բայց պահանջում եմ, որ իշխանությունն անի դա: Իշխանությունը պետք է ձևեր գտնի դժվարին խնդիրների լուծումն արագացնելու համար… Ժամանակի կորուստը մեր դեմ է աշխատում: Ես նկատում եմ այս իշխանության թերությունները, բայց չեմ հիասթափվում, որովհետև նպատակ ունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան