Karevorinfo  Իրադարձություններ  381

Սաբոտաժ է «Մարտի 1»-ի գործով․ հեղափոխությունն սպանվում է, եթե այս հարցերը չեն լուծվում․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:35 երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Սաբոտաժ է «Մարտի 1»-ի գործով․ հեղափոխությունն սպանվում է, եթե այս հարցերը չեն լուծվում․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ

– Պարո՛ն Եգորյան, Մարտի 1-ի՝ սահմանադրական կարգի տապալման գործով շուրջ 15 տարվա դատական նիստերից հետո տուժողները դադարեցրին մասնակցությունը նիստերին։ Ձեր բողոքը դատարանի, դատախազության դե՞մ է։ Ի՞նչը ստիպեց ծայրահեղ քայլի գնալ, ի՞նչ պիտի անեն, բայց չեն անում այս մարմինները։

– Մենք չենք բարձրացնում դժգոհություն դատարանից կամ դատական գործընթացից, մենք ուղղակի փաստագրում ենք այն և ներկայացնում ենք որպես հետևանք՝ այն կարևոր քայլերի, որոնք չեն կատարվել։ Դա իրավական քաղաքականության բացակայությունն է։

– Կոնկրետ Մարտի 1-ի գործով իրավական քաղաքականության բացակայությունը ինչպե՞ս է դրսևորվում։

– Մարտի 1-ի գործը չափազանց զգայուն է, այն լակմուսի թուղթ է, կարևոր ինդիկատոր է, այն վերաբերվում է շատ խորը, շատ նուրբ ու զգայուն պրոցեսների, մարմինների, պաշտոնյաների, անձանց, ըստ էության՝ ՀՀ-ի ողջ բովանդակությանն է վերաբերվում։ Դրա համար ամենակատարյալ ինդիկատորներն են, դրանցով մենք տեսնում ենք, որ իրավական քաղաքականության բացակայությունը հանգեցնում է այնպիսի հետևանքի, ինչպիսին է, պայմանականորեն ասած, այսպիսի դատավարությունը, և նախաքննության կանգը՝ ըստ էության։ Սա ներկայացնում ենք որպես փաստ։ Այստեղ պետք է բերել երկու տարի ձգվող Սահմանադրական դատարանի ճգնաժամը, դատական համակարգի առողջացումը, որ մի քանի տարբեր լուծումներ ունի, այդ թվում՝ անցումային գործիքակազմի անհրաժեշտություն և հնարավորություն, դատական համակարգի առողջացումը տարբեր խորություններ կարող է ունենալ։

Այդպիսի դատավորների զտումն է, նրանցից ազատումն է այդ համակարգի, որոնց շատ հեշտ է տեղորոշել որպես չարորակ մասնիկներ՝ ընդամենը ՄԻԵԴ-ի որոշումներին հետևելով։ 2018-ից ի վեր կայացված ՄԻԵԴ-ի որոշումներով կարելի է շատ ճշգրիտ դրանց հիմնական սեգմենտին տեղորոշել։ Դա դատախազության և նախաքննության համակարգերի բարեփոխումն է այնպիսի գործիքակազմերով, և կադրերով համալրումը, որոնք կապահովեն դրանց բարձր էֆեկտիվությունը նման համակարգային գործերում։ Մարտի 1-ի գործով մի քանի ամբաստանյալի առաջադրված մեղադրանքում և Քոչարյանի կալանքի հարցով հսկայական աշխատանք կա, որ պետք է արվի, սակայն այդ աշխատանքը չի կատարվում, և դրա արդյունքներն այս գործի շրջանակում չենք տեսնում։ Սրա միակ պատասխանատուն Դատախազությունն է, միայն նա ունի այդ լծակները, որոնք համակարգային հսկողությունն ու տվյալների հավաքագրումը հնարավոր կարող են դարձնել։ Այսօր ՀՔԾ-ն չի ստանում էֆեկտիվ համագործակցություն ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ Ոստիկանության կողմից։

– ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, որ Մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված են եղել գրեթե ամբողջությամբ, Ձեր գնահատմամբ, արդյո՞ք բավարար չափով աջակցել են Մարտի 1-ի գործի քննությանը։

– Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ տարբեր այլ գերատեսչություններ՝ ծառայողների մասով, նույնիսկ բավարար գնահատելու համար համագործակցություն չեն իրականացրել ՀՔԾ-ի հետ, և դա մեր առանցքային մտահոգություններից է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ-ի մայրաքաղաք զորք է բերվում, մեծ զորաշարժ է տեղի ունենում, և բնական է, թե ԱԱԾ-ի տեղեկատվության և օպերատիվ տվյալների բազան ինչպիսին պիտի լինի։ Պատերացնում եք, չէ՞, մենք չունենք այդպիսի բազա։ Երկրորդ՝ տասը մարդ է սպանվում մայրաքաղաքում, որտեղ ներգրավված են Զինված ուժերը, ԱԱԾ-ի տվյալների բազան ինչպիսին պետք է լինի, պատերացնո՞ւմ եք, 100-ից ավելի մարդիկ դատապարտվում են նշված իրադարձությունների կապակցությամբ՝ որպես զանգվածային անկարգություններ կատարող, որտե՞ղ են ԱԱԾ-ի այն աշխատանքի արդյունքները, որ կատարվել է 2008-ին, ո՞ւր է, չի կարող, չէ՞, անհետացած լինել։ Այսօր մենք խոսում ենք 2008 թվականին ընտրությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարության և դրան հաջորդած Զինված ուժերին ուղղված հրամանի և այդ հրամանով կոնկրետ հարցերի մասին, որոնց կապակցությամբ ուղիղ անելիք է ունեցել ԱԱԾ-ն։ Եվ ես չեմ կասկածում, որ ամենամեծ խորությամբ ներգրավվածություն է ունեցել ԱԱԾ-ն, բայց այդ ներգրավվածության արդյուքնները ո՞ւր են, չեն անհետացել, չէ՞։

– Եթե նույնիսկ անհետացած լինեն, նույն ԱԱԾ-ի այն ժամանակվա աշխատակիցները կարո՞ղ էին ՀՔԾ-ին հայտնել, թե ինչ պայմաններում են անհետացել այդ տվյալները։

– Հաջորդ հարցն է՝ ո՞ւր են վկաները, արդյո՞ք 2008 թվականին տարբեր ծառայություններում ներգրավված անձինք այսօր չկան, ո՞ւր են այդ անձինք, գիտենք, չէ՞, ուր են, շարունակում են աշխատել, պաշտոնի բարձրացումներ են ստացել, ո՞ւր են նրանց ցուցմունքները, ո՞ւր է նրանց համագործակցությունը։ Սա շատ խորքային հարց է։ Սա հենց պետական մարմինների կողմից սաբոտաժի հարց է։ Այս հարցերը չեն կարող չլուծվել։ Եթե այս հարցերը չլուծվեն, կնշանակի, որ հեղափոխությունը սպանվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան