Karevorinfo  Իրադարձություններ  213

Գյումրին օգնություն կցուցաբերի լիբանանահայերին․ ավագանին 1 մլն դրամ  է հատկացրել

20:05 երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Գյումրին օգնություն կցուցաբերի լիբանանահայերին․ ավագանին 1 մլն դրամ  է հատկացրել

Գյումրիի ավագանին այսօրվա նիստում միաձայն որոշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացնել 1․000․000 դրամ՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած լիբանանահայերին օգնություն ցուցաբերելու համար:

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց՝ որպես մեծ համայնք՝ Գյումրին ևս իր օգնությունն է ցուցաբերում։

«Քաղաքապետն իր աշխատավարձից գումար փոխանցեց լիբանանահայերին հիմնադրամի միջոցով, բայց, ամեն դեպքում, քաղաքապետը փոխանցել է որպես անհատ, իսկ մենք, որպես համայնք, ունենք իրավունք ու ցանկություն, որ 1 մլն դրամ փոխանցենք հիմանդրամին, որպեսզի մեր ազգակիցներին որոշակի օգնություն ցույց տան»,- ասաց Լենա Ջիլավյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ  հնարավորության դեպքում կրկին կաջակցեն։

«Նույնիսկ 1 միլիոնը քիչ է, բայց այդ գումարը ճարեցինք։ Եթե հետագայում գումար լինի, էլի ունենանք տնտեսված, կփոխանցենք։ Գիտեք՝ ինչ վիճակում է հայկական համայնքը»,- ասաց Բալասանյանը։

Էմմա Չոբանյան