Karevorinfo  Իրադարձություններ  233

«Լիդիանի» պահնորդները սադրում են ջերմուկցիներին՝ բորբոքելու ժողովրդին, որ վարկաբեկվի պայքարը․ Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
«Լիդիանի» պահնորդները սադրում են ջերմուկցիներին՝ բորբոքելու ժողովրդին, որ վարկաբեկվի պայքարը․ Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանի հետ

– Ամուլսարի շուրջ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այնտեղ պարբերաբար միջադեպեր են գրանցվում։ «Լիդիան Արմենիան» տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ Ամուլսարի ճանապարհը փակած անձինք ներխուժել են Ամուլսարի տարածք, հայհոյել և քարերով հարձակվել են պահնորդական ծառայության վրա, սպառնացել «Լիդիանի» աշխատակիցներին, տանջել տարածքում ապրող շներին։ Դուք դիտե՞լ եք այդ կադրերը, ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այդ կադրերը ցուցադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, այդ կադրերը հավատ չեն ներշնչում։ Մեկ ամսից ավելի է՝ իրենք ու իրենց պահնորդական կազմակերպություններն անընդհատ սադրանքի են ենթարկում Ջերմուկի բնակիչներին, և այս վերջին միջադեպն էլ այդ նպատակն ուներ՝ ամեն ինչ անում են, հասցնում են լարվածության գագաթնակետին ու սկսում են նկարահանումներ անել։ Իրենց նպատակը հենց դա է՝ վարկաբեկել Ջերմուկի պահապաններին, հիմա էլ ինչ-որ քաղաքական դաշտ են ուղղում, թե ինչ-որ կուսակցությունների հետ են համագործակցում։ Ջերմուկցիների պայքարն ընդհանրապես քաղաքական բնույթ չունի՝ իրենք իրենց հողն ու ջուրն են պաշտպանում։ Եթե ինչ-որ կազմակերպություններ ունեն հետաքրքրություններ, դա չի կարելի նույնացնել ջերմուկցիների նպատակների ու խնդիրների հետ։ Դա քաղաքական բնույթ չունի՝ ամբողջ շարժումը բխում է հեղափոխության արժեքներից ու սկզբունքներից, և հուսով ենք, որ ջերմուկցիները հաղթելու են։ Պահնորդական կազմակերպությունների սադրանքներին պետք է պետությունը գնահատական տա՝ այսպես անվերջ չի կարող շարունակվել։ Արդեն մենք ունենք լուրջ մարմնական վնասվածքներով մարդիկ, որոնք ծեծի են ենթարկվել։

– Ովքե՞ր են ծեծի ենթարկել և ո՞ւմ։

– Պահնորդները ջերմուկցիներին ծեծի են ենթարկել, մեկն ուշաթափվել է։

– Ե՞րբ է դա տեղի ունեցել, «Լիդիանի» հրապարակած հայտնի տեսանյութի դրվագի մասի՞ն եք խոսում։

– Այո՛, այդ հայտնի տեսանյութի շրջանակում է դա եղել և, փաստորեն, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ իրենց ուզած մասերը կարողանան․․․ Պարզ է՝ եթե մեկին ուշաթափության են հասցնում, մի քանի հոգու ծեծում են, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխում, պարզ է, որ այդտեղ մարդիկ չեն նայելու և ծափահարելու, այլ պայքար էր գնալու, և հասցրել են նրան, որ այդ նկարահանումներն արել են։ Ինչ վերաբերում է շներին, առաջինը հենց իրենք էին վրաերթի ենթարկել՝ նախորդ պահնորդական կազմակերպությունը հենց առաջին օրը մուտք է գործել Ամուլսար, վրաերթի է ենթարկել տարածքի շներին։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ այդ տարածքի ժողովուրդը բորբոքվի և դրանով վարկաբեկեն ողջ շարժումն ու գաղափարը։ Բայց որևէ բանի չեն հասնի, որովհետև փառք ու պատիվ ջերմուկցիներին, որ այդ սադրանքներին չեն գնում և իրենց զուսպ են պահում։

– Դուք իրավապահների ուշադրությունը հրավիրում եք պահնորդների գործելակերպի վրա։ «Լիդիանն» իր հերթին հայտարարում է, թե Ամուլսարի ճանապարհները փակած մարդիկ հղփացել են անպատժելիությունից և ընդունակ են հանցագործության։ Իրավապահներից պահանջել են իրավական գնահատականի արժանացնել։ Որպես իրավունքի մասնագետ ասացեք՝ ի՞նչ հանցակազմ կա, ճանապարհ փակելն օրինակա՞ն, թե՞ ապօրինի է։

– Իրենք շատ բան կարող են ասել, ոստիկանները այնտեղ հերթապահություն են անում և ոստիկաններ են եղել, որոնց նույնպես հրել են, վիրավորել են, և եթե ոստիկաններն այս անգամ էլ են կուլ տալու և ընթացք չեն տալու․․․ որովհետև մեկ անգամ էլ նախորդ պահնորդները ոտնձգություն արեցին ոստիկանների նկատմամբ և քրեական գործ հարուցվեց, ընթացքի մասին ոչինչ չգիտենք։ Եթե այդպիսի թողտվություն են տալիս, սա շարունակվելու է։ Եվ այն հորինված բաները, որ հարձակվել են․․․ ջերմուկցիները զենք չունեն այդ մի քանի տասնյակ զինված պահնորդների դեմ։ Նախորդ պահնորդական ծառայության հետ որևէ խոչընդոտ ու ընդհարում չի եղել։ Սրանք միտումնավոր սադրանքներ են՝ ջերմուկցիներին բերել այլ դաշտ։

Ապօրինի չի ճանապարհ փակելը, սահմանադրական իրավունք ունեն՝ հավաքներ կազմակերպելու, իրենց իրավունքները պաշտպանելու։ Սահմանադրության 12-րդ հոդվածով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է շրջակա միջավայրը պահպանել։ Ջերմուկցիները կատարում են իրենց սահմանադրական պարտականությունները՝ իրենց հողն ու ջուրը, իրենց տունն են պաշտպանում, չեն ուզում իրենց ապրելու միջավայրը փոխվի, Ջերմուկը դառնա հանքարդյունաբերական՝ առողջարանային քաղաքի փոխարեն։ Որևէ մեկը իրավունք չունի ջերմուկցիներին խոչընդոտել՝ իրացնել սահմանադրական իրավունքները։ Դրանք հանցավոր գործողություններ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան