Karevorinfo  Իրադարձություններ  295

Մինսկը հայտնել է Ուկրաինայում գտնվող բելառուս ընդդիմադիրներին ձերբակալելու մասին

13:00 երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Մինսկը հայտնել է Ուկրաինայում գտնվող բելառուս ընդդիմադիրներին ձերբակալելու մասին

Բելառուս ընդդիմադիր գործիչներ Իվան Կրավցովն ու Անտոն Ռոդնենկովը ձերբակալվել են Ուկրաինայի պետական ծառայության կողմից։ ՏԱՍՍ-ին այս մասին հաղորդել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։

«Կրավցովն ու Ռոդնենկովը ձերբակալվել են երկու պետությունների սահմանային ծառայությունների միջև փոխգործակցության կարգին համապատասխան»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոդնենկովն ու Կրավցովը Ուկրաինայի տարածքում են, իսկ Մարիա Կոլեսնիկովան երկրից հեռանալու փորձի ժամանակ ձերբակալվել է։

Միաժամանակ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պահանջել է անհապաղ ազատ արձակել Մարիա Կոլեսնիկովային և Բելառուսի Ընդդիմության համակարգող խորհրդի ձերբակալված մյուս անդամներին։

Տիխանովսկայան ընդգծել է, որ Համակարգող խորհրդի գլխավոր խնդիրը երկխոսության համար հարթակ ստեղծելն է։

«Այլ լուծում չկա, և Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է դա գիտակցի։ Չի կարելի ժողովրդին գերի պահել։ Օրը ցերեկով մարդկանց առևանգելով՝ Լուկաշենկոն ցուցադրում է իր վախն ու թուլությունը»,- նշել է Սվետլանա Տիխանովսկայան։