Karevorinfo  Իրադարձություններ  252

ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Մինսկի դեմ․ «սև ցուցակում» 31 պաշտոնյա և գերատեսչություն կհայտնվի

17:00 երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Մինսկի դեմ․ «սև ցուցակում» 31 պաշտոնյա և գերատեսչություն կհայտնվի

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի տասնյակ պաշտոնատար անձանց և պետական գերատեսչությունների, այդ թվում՝ ՆԳ նախարար Յուրի Կարաևի նկատմամբ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Reuters-ը։

Քննարկումներին տեղյակ դիվանագետները գործակալությանն ասել են, որ «սև ցուցակում», ընդհանուր առմամբ, 31 պաշտոնյա և գերատեսչություն կլինի։

«Նախապես համաձայնեցվել էր 14 անուն, սակայն բազմաթիվ պետություններ կարծում են, որ դա բավարար չէ։ Հիմա մենք համաձայնության ենք հասել ևս 17-ի հարցով»,- ասել են գործակալության զրուցակիցները։

Պատժամիջոցների մասին որոշումը կարող է ընդունվել սեպտեմբերի 21-ին, ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Միաժամանակ, այսօր հայտնի դարձավ, որ Մինսկի կենտրոնում առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Գործչի հեռախոսահամարը նախ անհասանելի է եղել, իսկ հիմա նա չի պատասխանում զանգերի։

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը Մինսկին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մարիա Կոլեսնիկովային։

«Բելառուսի ժողովրդի հետ երկխոսելու փոխարեն՝ հեռացող ղեկավարությունը փորձում է մեկը մյուսի հետևից ցինիկաբար ոչնչացնել։ Մինսկի կենտրոնում Կոլեսնիկովայի առևանգումն ամոթ է։ Ստալինյան մեթոդները կիրառվում են 21-րդ դարի Եվրոպայում»,- Twitter-ում գրել է լիտվացի պաշտոնյան։

Մինսկի ոստիկանությունից, սակայն, լրատվամիջոցներին ասել են, որ իրավապահները տեղեկություններ չունեն Մարիա Կոլեսնիկովայի և Ընդդիմության համակարգող խորհրդի մյուս անդամների ձերբակալության մասին։