Karevorinfo  Իրադարձություններ  154

Ով է ում ծեծել․ բնապահպաններն ու «Լիդիան Արմենիան» միմյանց են մեղադրում գիշերը բռնություն գործադրելու համար

14:40 երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Ով է ում ծեծել․ բնապահպաններն ու «Լիդիան Արմենիան» միմյանց են մեղադրում գիշերը բռնություն գործադրելու համար

««Լիդիանի» նոր պահնորդական ծառայության աշխատակիցները դուրս են եկել իրենց համար հատկացված տարածքից, որտեղ հսկողություն էին իրականացնում, դուրս են եկել Ջերմուկ գնացող մայրուղի և քաղաքացուն, ուղղակի քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել և ուշագնաց վիճակում այնտեղից հանել են»,- այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

«Նախկինները երբ հեռացան, կային կոնկրետ իրավական գնահատականներ և փաստեր, որ մարդիկ ոչ իրավաչափ ձևով էին այդտեղ աշխատանքներ իրականացնում: Հիմա այս նոր մարդիկ սկսել են նույն կերպ: Սա ցույց է տալիս, որ ով նրանց հրավիրում է աշխատանքի, դնում է պահանջ, որ ամեն գնով բացեն ճանապարհը, իսկ այդ ամեն գնովը նշանակում է բախումներ և սադրանքներ քաղաքացիների հետ: Մենք նշել ենք, որ նախկին պահնորդները ինչպես են շղթաներով հարձակվել մեզ վրա, ոնց են 50- 100 հոգով, մեկ քաղաքացու ներս քաշելով, ուղղակի զինվորական կոշիկների տակ սամասուդ են արել»,- նշում է Բունիաթյանը:

Նա հավելեց, որ իրենք սպասում են, որպեսզի դեպքն արժանանա իրավական գնահատականի․ «Ապօրինի զորքերը չեն կարող ժողովրդի հետ նման հաշվեհարդար տեսնել»։

Իր հերթին, դեպքի մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան», նշելով, թե այդ իրենց պահնորդների վրա է հարձակում եղել և ոչ թե հակառակը․ «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին»։

Ընկերությունը նաև հավելել է, թե «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգությանը։

Ոստիկանությունից էլ հայտնում են, որ Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Լիլիթ Շաբոյան