Karevorinfo  Իրադարձություններ  103

Մինսկում ակցիայի ավելի քան 190 մասնակից է ձերբակալվել

12:30 երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Մինսկում ակցիայի ավելի քան 190 մասնակից է ձերբակալվել

Իրավապահները Մինսկում կիրակի անցկացված ակցիայի 194 մասնակցի են ձերբակալել։ Այս մասին տեղեկանում ենք բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության կայքից, որտեղ ներկայացված են նաև ձերբակալվածների անունները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են նաև Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Անդրեյ Եգորովը և «Էկոդոմ» բնապահպանական միավորման ղեկավար Իրինա Սուխին։

Միաժամանակ, «Գարուն»-ի տվյալներով, ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Բրեստում, ձերբակալվածներ կան նաև Գրոդնոյում, Մոգիլյովում, Վիտեբսկում։

Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան իր հերթին հաղորդել է ավելի քան 100 ձերբակալվածի մասին։

Սեպտեմբերի 6-ին Բելառուսի բազմաթիվ քաղաքներում «Միասնության երթ» խորագրով բողոքի ակցիաներ են անցկացվել։ Մինսկում մի քանի տասնյակի հասնող ցուցարարները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր։