Karevorinfo  Իրադարձություններ  243

Facebook-ը փոփոխություններ է իրականացնում իր կայքում ԱՄՆ-ի ընտրություններից առաջ

19:20 շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Facebook-ը փոփոխություններ է իրականացնում իր կայքում ԱՄՆ-ի ընտրություններից առաջ

Facebook-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնելու է քաղաքական նոր գովազդների ընդունումը` հարգելով այն մտահոգությունները, որոնց համաձայն ազատ խոսքի նման դրսևորումը կարող է ներգործել ընտրողների վրա:

Ըստ Ամերիկայի ձայնի՝ աշխարհում սոցիալական ամենամեծ այս ցանցը նաև հայտարարել է, թե ստեղծում է մի պիտակ այն թեկնածուների կամ նրանց ընտրարշավի թիմերի համար, որոնք կփորձեն մինչև ընտրությունների արդյունքի մասին պաշտոնական հաղորդումը, հայտարարել իրենց հաղթանակի մասին:

Ինչպես ցանցի գլխավոր գործադիր նախագահ Մարք Ցուկերբերգն է ասել, ինքը մտահոգված է ԱՄՆ-ում ժողովրդի շրջանում տիրող անհամաձայնություններով: «Մտահոգված եմ, որ ընտրությունների արդյունքը հրապարակելու համար անհրաժեշտ մի քանի օրվա կամ շաբաթների ընթացքում կարող են սկսվել քաղաքացիական անհանգստություններ»,- ասել է նա:

Ցուկերբերգը նախկինում պաշտպանում էր իր այն որոշումը, որը թույլ էր տալիս քաղաքական ազատ քննարկումներ Ֆեյսբուքում, այդ թվում վճարովի գովազդների միջոցով:

Նոր որոշման համաձայն, Facebook-ը թույլ կտա քարոզարշավի թիմերին ու անհատներին շարունակել քաղաքական այն գովազդները, որոնք արդեն իսկ առկա են այս սոցցանցում: Սակայն կարգելի այդ գովազդների բովանդակության մեջ ու արտաքին տեսքում որևէ փոփոխություն: