Karevorinfo  Իրադարձություններ  161

Բաքվում կրկին բողոքի ցույց է անցկացվել թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով

18:15 ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ.
Բաքվում կրկին բողոքի ցույց է անցկացվել թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով

Այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց ադրբեջանցիները կրկին բողոքի ցույց են անցկացրել՝ երկրում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով։

Ցույցի մասնակիցները, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով են եղել, պահանջել են, որ ռուսները հեռանան և թուրքական բանակը մնա Ադրբեջանում։ Նրանք պարբերաբար վարկարկել են «Թուրքիա», «Էրդողան»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ևս Բաքվում նման բողոքի ակցիա էր կազմակերպվել, որն ակտիվորեն լուսաբանվել էր թուրքական լրատվամիջոցներով։

Հավելենք՝ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Ադրբեջանում ակտիվորեն խոսվում է, որ երկրում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցն արդեն լուծված է, և որ նույնիսկ կողմերի միջև կնքվել են գաղտնի փաստաթղթեր։ Տարբեր տեղեկություններով էլ՝ զորավարժությունների համար Ադրբեջան բերված թուրքական ռազմատեխնիկայի մի մասը դեռ Ադրբեջանում է։

Էմմա Չոբանյան