Karevorinfo  Իրադարձություններ  243

Շոու-բիզնեսը կորոնավիրուսի օրերին. ինչպե՞ս են գոյատևում հայտնիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:05 կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ.
Շոու-բիզնեսը կորոնավիրուսի օրերին. ինչպե՞ս են գոյատևում հայտնիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փակ տարածքներում ելույթ ունենալու հնարավորությունից զրկված լինելը, կոորպորատիվների դեպքում գործող սահմանափակումները, կինոթատրոնների փակ լինելը և մի շարք այլ հանգամանքներ շոու-բիզնեսը կորոնավիրուսի պայմաններում դարձրեցին ամենախոցելի ոլորտներից մեկը։

ՀՀ ամբողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ այս տարվա օգոստոսի 18-ի ՀՀ պարետի որոշումը սահմանում է՝ թույլատրել բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը։

Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը թույլատրվում է ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ միջոցառումների համար։ Թե՛ ռեստորանների, թե՛ բարերի և սրճարանների դեպքում ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ՝ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում։ Թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները ևս կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում։

Երգիչ Արսեն Սաֆարյանը նշում է՝ բնականաբար, համավարակից ֆինանսապես տուժեց նաև ինքը։ Եվ չնայած շոուբիզնեսցիների մասսայական արտագաղթի մասին համացանցում տարածում գտած լուրերին՝ հայրենիքը լքել չի պատրաստվում, գնացողներին էլ չի դատապարտում։ Երգիչը լավատեսորեն է նայում ստեղծված իրավիճակին և հուսով է, որ շուտով, չնայած սահմանափակումներին, արտիստների կյանքն ավելի կկայունանա։

«Նեմրա» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը շեշտում է՝ համավարակի պայմաններում պարզապես ի հայտ եկան ոլորտում առկա ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք նոր չէ, որ առաջացել են։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Նեմրա»-ին, հանդիսատեսի հետ կապը պահելու լուծումը, կարծես թե, գտնվել է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշում է, որ բացօթյա ներկայացումների, համերգների թույլատրումը նոր հնարավորություններ ընձեռեց ոլորտի ներկայացուցիչներին, իսկ հաջորդ քայլը չի ուշանա․ «Հաջորդ քայլը պետք է լիներ փակ տարածքներ մտնելը։ Բարեբախտաբար, վարակվածների թիվը նվազում է։ Սա նշանակում է, որ հավանականությունը մեծ է սեպտեմբերից մուտք գործելու նաև փակ տարածքներ։ Իհարկե, կան հակասություններ, բայց պետք է հասկանանք, որ իրավիճակն աննախադեպ է»։

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան օրեր առաջ է ավարտել նկարահանումները գեղարվեստական ֆիլմում, սակայն անորոշության զգացումը դեռևս չի լքել նրան։ Դերասանուհին նկատում է՝ պարետի վերջին որոշումից հետո եղավ վերադարձ դեպի թատրոն, սակայն թե՛ թատրոնի, թե՛ կինոյի ոլորտին վերաբերող ժամանակավոր լուծումներն ամբողջովին բավարարել դեռևս չեն կարող։

Արա Խզմալյանն այն համոզման է, որ սահմանափակումների մեղմացումն առաջիկայում կտարածվի նաև կինոթատրոնների վրա։

«Ըստ էության, պարետատան ցուցումները չեն տարածվում միայն պետական կառույցների վրա։ Մենք գիտենք, որ, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնը պետական կառույց չէ։ Եթե մենք տալիս ենք ազատություն թատերահամերգային կառույցներին, բնականաբար, կինոդահլիճները մտնելու են նույն տրամաբանության մեջ»,- նշում է փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան