Karevorinfo  Իրադարձություններ  122

Լույս է տեսել Պյոտր Սվիտալսկու «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» գիրքը

23:10 հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
Լույս է տեսել Պյոտր Սվիտալսկու «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» գիրքը

Pism.pl կայքում, որը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի պաշտոնական կայքն է, հրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հեղինակային գրքի էլեկտրոնային տարբերակը, որը պատմում է 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» վերնագրով գրքում հեղինակը նկարագրում է Հայաստանում պետության հետխորհրդային մոդելի ձևավորման մեխանիզմները և սոցիալական դժգոհության աճի գործընթացը:

Նա մանրամասն ներկայացնում է հեղափոխական իրադարձությունների ընթացքը՝ Երեւանում տեղակայված արևմտյան դիվանագետի աչքերով: պյոտր Սվիտալսկին գրքում նշում է երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողությունները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնք, ի միջի այլոց, կապված են հին տնտեսական և քաղաքական կառույցների դիմադրության հետ:

Գրքում նախկին դեսպանը վերլուծում է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը և դրա հնարավոր կարգավորումը:

Գրքի վերջնամասում Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված Եվրամիության քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված: