Karevorinfo  Իրադարձություններ  223

 «Մահապատիժը պետք է վերականգնվի». Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ

22:30 հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
 «Մահապատիժը պետք է վերականգնվի». Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին. գրում է ermenihaber-ը:

Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն  նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2004 թվականից օրենքով արգելված, իսկ դրանից մի քանի տարի առաջ արդեն իսկ չկիրառվող մահապատժի վերականգնման  մասին խոսակցությունները ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Այն ժամանակ առաջարկվում էր վերականգնել մահապատիժը երկրում նոր ռազմական հեղաշրջումներ կամ դրա փորձերը կանխարգելելու նպատակով: Նախագահ Էրդողանն էլ իր ելույթներում բազմիցս նշել է, որ մահապատիժը կարող են վերականգնել, եթե դա ցանկանա ժողովուրդը: