Karevorinfo  Իրադարձություններ  230

Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

20:15 հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ըստ նրա, դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:  Գոռ Մելքումյանը հավելել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը հնգօրյա ժամկետում։

Ներկայումս դատարանը քննում է Էդգարի եղբոր՝ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։