Karevorinfo  Իրադարձություններ  211

Երևանում կառուցվող ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը

10:40 հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
Երևանում կառուցվող ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը

«Երեկ շրջայց էի կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում ու ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Կարևորել եմ նոր #ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին նշել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: