Karevorinfo  Իրադարձություններ  288

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք

21:50 չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի բնակիչներին շնորհավորել է  Արցախի Հանրապետության օրվա առթիվ և ընդգծել, որ բարձրացված բոլոր հարցերը հավուր պատշաճի կքննարկվեն, և ըստ առաջնահերթությունների կտրվեն համապատասխան լուծումները:

Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: