Karevorinfo  Իրադարձություններ  316

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

18:45 չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց. Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Դատական նիստին ներկա էր նաև Խաչատրյանը։

Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն չի թաքնվել քննությունից։ Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը դատարանին խնդրել էր ընտրված խափանման միջոցը չփոխել։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։