Karevorinfo  Իրադարձություններ  279

Արդարադատության նախարարությունը կեղծիք տարածելով կոծկում է բանտերում խոշտանգումները․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:05 չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
Արդարադատության նախարարությունը կեղծիք տարածելով կոծկում է բանտերում խոշտանգումները․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ    

– Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք առաջինն էիք իրավապաշտպան համայնքում, որ ահազանգեցիք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բռնությունների մասին։ «Նուբարաշենում» ծեծի է ենթարկվել Վահագն Աբգարյանը, կան ձերբակալվածներ։ Դուք ահազանգել եք նաև Արման Խոստիկյանի նկատմամբ բռնությունների մասին։ Պետք է խնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում։

– Մեզ ահազանգեր են փոխանցվում, այս անգամ բռնության դեպքերի մասին տեղեկատվություն ստացանք վստահելի աղբյուրներից, հրապարակում կատարեցինք։ Մենք երկուսի անունն էինք նշել, երրորդի մասին ավելի ուշ իմացանք։ Վահագն Աբգարյանի նկատմամբ էլ էր եղել բռնություն, որի մասին ևս ահազանգել էինք։ Սա մի արտառոց պատմություն է, քանի որ պետության պատասխանատվության տակ գտնվող փակ համակարգում՝ բանտում, բացում են խցի դռները, ուղեկցում են ռեժիմի պետի սենյակ, և արդեն նրան դիմավորում են քրեական ենթամշակույթի հարող անձինք, որի դեմ պայքարում է Արդարադատության նախարարությունը։ Դանակահարելով Վահագն Աբգարյանին՝ գլխին հարվածներ են հասցնում։ Փաստաբանների պնդմամբ՝ դրանք քրեական ենթամշակույթի հարող անձինք էին, որոնք ՔԿՀ աշխատակիցների աջակցությունն են ունեցել։ Եթե ՔԿՀ ռեժիմի պետի սենյակում դա կարող է տեղի ունենալ, դա խոսում է քրեական ենթամշակույթի հետ սերտ կապի մասին։ Նրան ոչ թե բուժօգնություն է տրվել ՔԿՀ-ում, այլ փաստաբաններն են գնացել այնտեղ և տեղափոխել հիվանդանոց։ Սթրեսներից Վահագն Աբգարյանը ստացել է շաքարային դիաբետ հիվանդություն։ Նա առողջական վատ վիճակում է։ Սա մահափորձ է, սպանության փորձ, քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հիմքով, այլ ոչ թե սպանության փորձով՝ բանտի ներսում։

– Նախարարն ասում է, որ խցերում խուզարկությունները որոշ դեպքերում դիմադրության են արժանանում, որի դեմ պայքար է գնում օրենքով սահմանված մեխանիզմով, խոշտանգման մասին խոսելն անիմաստ է «Ճիշտ կլինի ամեն ինչ իրենց անուններով կոչենք։ Խոշտանգումները ՔԿՀ-ներում կապված են եղել քրեական ենթամշակույթի ազդեցությամբ՝ ՔԿՀ-ների վրա, ինչի հետևանքներն են հիմա վերացվում»։ Համաձայն չե՞ք։

– Ուրեմն ասեմ, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շահարկում է քրեական ենթամշակույթը, որ հանրությունն ասի՝ դե պայքարեք, ոնց ուզում եք՝ պայքարեք։ Բայց քաղաքակիրթ նախարարն իրավունք չունի կեղծելու իրողությունը։ Նա կեղծում է իրողությունն այն մասով, որ դիմադրության են հանդիպում։ Պատկերացրեք՝ 11 հոգով մտնում են խուց և դիմադրության են հանդիպում, ճակատամարտ է այնտեղ, երկու հոգին կարող էին այդ պրոֆեսիոնալ մարդակեր խմբին ինչ-որ ձևով դիմադրել։ Ոչինչ չեն հայտնաբերել այդ խցերում։ Այնպես որ՝ նախարարն ինքը փորձում է կոծկել։

– Ռուստամ Բադասյանն ասում է, որ ՔԿՀ-ներում խոշտանգումների դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ «Կարող ենք արձանագարել, որ ամենևին բառեր չեն, որ պայքարելու ենք քրեական ենթամշակույթի դեմ։ Եվ եթե վստահելու ենք Արդարադատության նախարարության տեղեկությանը, այլ ոչ թե քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ կան ՔԿՀ-ներում, դա սխալ մոտեցում է»։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

– Նա ասում է լրագրողներին, որ պետք է լսեք նախարարության տարածած հաղորդագրությունները, և ոչ թե մյուս կողմին։ Այսպես ասած՝ դասընթացներ է անցկացնում լրագրողների հետ, ուղղորդում է, թե ինչպես պետք է լուսաբանեն։ Բա մե՞նք, միայն այդ կո՞ղմն է, փակված մարդկանց վրա՞ եք հույսը դրել։ Փակել եք, որ ոնց ուզենաք հետները վարվե՞ք։ Ես համարում եմ, որ Ռուստամ Բադասյանը հեռանում է քաղաքակրթությունից, և խորհուրդ կտայի ավելի թափանցիկ աշխատեր, հատկապես, երբ միջադեպի մասին հայտնի է հանրությանը, և իրավապաշտպանները փաստացի տվյալներ են ասում։ Անունները ես կարող էի հրապարակել, սակայն չեմ հրապարակել, որ կալանավորներին չվնասեմ։ Եվ ուրեմն՝ Ռուստամ Բադասյանը, գուցե, բռնության սիրահար է, չգիտեմ՝ եթե ինքը իրողությունները թաքցնում է, ուրիշ դատողություններ չեմ կարող անել։ Ամբողջ օրը խոսում է, որ բարեփոխումներ են անում։ Սա ի՞նչ բարեփոխում է։ Անպաշտպան մարդկանց վրա ո՞նց կարելի է հարձակվել ու ասել, թե դա պայքար է քրեական ենթամշակույթի դեմ, դիմադրում են։ Խայտառակ պատմություն է սա։ Իսկ ինչպե՞ս վստահենք նախարարությանը, երբ ստում է նախարարությունը։

– Նախարարն էլ հայտարարում է, որ քրեական ենթամշակույթն է խոշտանգման մասին լուրեր տարածում։

– Գիտե՞ք ինչ, եթե նախարարը որոշել է աշխատել այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին աշխատում՝ կոծկել ամեն ինչ, թաքցնել, ինչպե՞ս վստահել։ Մենք չենք վստահել նախկիններին և չենք վստահել հենց դրա համար։ Երբ Արփինե Հովհաննիսյանին ասում էին, որ «Հաց բերողին» բռնության են ենթարկում, ինքը հայտարարում էր, որ նման բան գոյություն չունի։ Հիմա նույն ուղիով ընթանում է Ռուստամ Բադասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան