Karevorinfo  Իրադարձություններ  311

Էջմիածնում 3 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 38-ամյա տղամարդ է ձերբակալվել

18:25 երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Էջմիածնում 3 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 38-ամյա տղամարդ է ձերբակալվել

Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում օգոստոսի 31-ին դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտապենտից, այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)  1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀքննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան  տուժող են ճանաչվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: