Karevorinfo  Իրադարձություններ  221

Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսեն կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

20:05 երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսեն կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

Ռուսաստանում ռիսկային խմբի անձանց զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Այդ ժամանակ էլ դեղամիջոցը կմատակարարվի շրջաններին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ ռիսկային խմբերից կամավորներ են հավաքագրվում՝ 40 հազար մարդ։ Սա վերահսկվող հետազոտություն է, որը թույլ կտա նաեւ մարդկանց մեծ խմբի վրա հետևել բոլոր նրբություններին ու մանրամասներին։ Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութն էֆեկտիվ եւ անվտանգ է»,-ասել է նախարարը։

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը աշխարհում առաջինը գրանցել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութ, որը ստացել է «Спутник V» անվանումը։

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը աշխարհի ավելի քան 20 երկրից մեկ միլիարդ չափաքանակի հայտ է ստացել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվաստանյութն արտադրել 5 երկրում։  Ներկա հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել 500 մլն չափաքանակ։