Karevorinfo  Իրադարձություններ  485

Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունները Ամուլսարի ծրագրում կապալառուներ են․ նա շահագրգիռ կողմ է․ Լևոն Գալստյան

20:35 երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունները Ամուլսարի ծրագրում կապալառուներ են․ նա շահագրգիռ կողմ է․ Լևոն Գալստյան

Factor.am-ի զրուցակիցն է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ 12-15 հոգի երեկ «ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր շպրել աշխատակիցների վրա, սպառնալիքներ են հնչեցվել»։ Եվ հրավիրում են իրավապահների ուշադրությունը։ Դուք ինչ տեղեկություն ունեք միջադեպի մասին։

Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ, այդ հաղորդագրությունը չեմ կարդացել, ճիշտն ասած՝ չի էլ հետաքրքրում։

Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է հիմա Ամուլսարին հարակից տարածքում՝ շաբաթներ առաջ «Լիդիան Արմենիայի» պահնորդների ներկայությամբ պայմանավորված՝ լարվածություն էր առաջացել։

Հիմա, ինչքան որ մենք տեղեկություն ունենք, այսինքն՝ հարցումների արդյունքում պարզվեց, որնախորդ պահնորդական կազմակերպությունը կամ զինված խմբավորումը, ըստ էության, գործել է անօրինականության դաշոտւմ՝ չի ունեցել զենք կրելու իրավունք, չի ունեցել համապատասխան պահնորդներ, որոնք ունեն հավաստագիր, նաև՝ խնդիր կա հարկային մարմինների հետ։ Մենք հասկացել ենք, որ անօրինականությունների փունջ է և Ոստիկանությունից մեզ պատասխանել են՝ դիմում են գրել լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։ Այս երկու ամսվա պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ մակարդակի կազմակերպությունների է վարձում այդ ընկերությունը։ Սա պարզվեց քաղաքացիների ու պատգամավորների հարցումների շնորհիվ։ Երբ որ 2018 թվականին տեխնիկական խնդիրներ եղան, էլի նույն ձև էր հանդես գալիս էդ կազմակերպությունը, թե կապալառու ընկերությունը լավ չի աշխատելու։ Ստացվում է՝ անօրինական կազմակերպության հետ իրենք պայմանագիր են կնքել։

Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Ամուլսարի հարցը մնում է չլուծված, հայտնի չէ պետության մոտեցումը, կողմ են, որ Ամուլսարը հանք դառնա՞, թե՝ որ չդառնա։ Անցյալ տարի այս օրերին բնապահպանական հանրությունը քննարկում էր միջազգային «Էլարդ» ընկերության եզրակացությունը՝ Ամուլսարի շուրջ։ Փորձագետների հետ նույնիսկ տեսակոնֆերանս էր եղել Կառավարության մակարդակով, սակայն շուրջ մեկ տարի որևէ որոշում չի կայացվում։ Ըստ ձեզ՝ «Էլարդի» եզրակացությունը ինչպիսի՞ն է, որ այդպես էլ կառավարությունը չհիմնվեց դրա վրա ու որոշում չկայացրեց, լռությունն ինչո՞վ բացատրել։

Ես կառավարության դիրքորոշումը չեմ կարող հասկանալ, լռությունն էլ չեմ հասկանում իհարկե։ Բայց կան բազմաթիվ քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճնշումներ կառավարության վրա, որոնք որ ստիպում են լուռ մնալ։ Այդ մասին հրապարակումներ են եղելOpenDemocracy-ում, որում ցույց է տրվում, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները և ըստ էության, կառավարությունները ճնշում գործադրել այս հարցով ՀՀ ներկա և նախորդ կառավարությունների վրա։ Ունեցել են բազմաթիվ բազմաթիվ հանդիպումներ ՀՀ պետական կառույցների հետ, օրինակ՝ Ջրային կոմիտեի հետ մի 20 անգամ հանդիպել են։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են հանդիպել։ Պարզվում է, որ Բրիտանիայի դեսպանատունը, էլի OpenDemocracy-ն էր գրել, հրապարակել էր նամակագրությունը, որ ըստ էության, դոսյե են հավաքել բոլոր էն մարդկանց վրա, ովքեր, որ ելույթ են ունեցել կամ քննարկել են ու խոսել Ամուլսարի ծրագրի դեմ։ Եվ դա մեյլերով փոխանցվել է և լրագրողը հարցման միջոցով դա ստացել է։ Ստացվում է՝ իմ և մյուսները փոխանցվում են ինչ-որ շրջանակների։ Դա ճնշում է, բա ի՞նչ է, և ո՛չ միայն մեզ վրա, այլ նաև պետության ու քաղաքացիների։

Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսեց Ամուլսարի շուրջ՝ իշխող թիմին մեղադրեց, որ որոշում չի կայացվում, նույնիսկ ասաց, թե դա նշանակում է՝ պետություն ուղղակի գոյություն չունի։ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը համարել զուտ տնտեսությամբ մտահոգ անձի՞ խոսքեր, թե՞ այլ հանգամանքներ կան։

Ես էդ մարդկանց մասին ասելիք չունեմ, որովհետև իրենք ինձ համար հանցագործներ են, ես կարող եմ ասել՝ ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ, ու ասենք իրենց ասածները ես քննարկելու և գովազդելու կարիք չունեմ։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող երկարատև պայքարը իր անձնական կամ խմբային շահագրգռվածության համար օգտագործել, դա կլինի նախկին նախագահ, թե՝ վարչապետ։ Էդ ընկերը, որ խոսել է՝ մեղադրյալ Քոչարյանը, ինքը վաճառել է Հայաստանի բոլոր ռազմավարական և հանքարդյունաբերական օբյեկտները։ Եթե մենք լուրջ գտնվեինք, կբացահայտեինք, թե ոնց է վաճառվել Ագարակի կոմբինատը՝ 600 հազար դոլարով, Կապանի կոմբինատը՝ 2․5 միլիոն դոլարով, ոնց է վաճառվել Զանգեզուր ՊՄԿ-ը՝ 132 միլիոն դոլարով և այլն, և այդ ամենը արվել է իր նախագահության օրոք։ Այսօր մենք, փաստորեն, 100 տոկոսով մեր ընդերքի շահագործումը նվիրել ենք ռուսական, կանադական կամ այլ օֆշորային ընկերությունների։ Նրանք վճարում են ինչ-որ հարկեր և շահագործում են մեր սերնդի ռեսուրսը։ Ինքը ի վերջո պատասխան տալո՞ւ է, ես չեմ ասում իրավական, քաղաքական։

ՀԲՃ-ն այսպիսի տեղեկություն է հրապարակել«Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրությունների առաջին թույտվությունները տրվել են 2005 – 2008 թթ, երբ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը։ «Լիդիան Արմենիա» ընկերության խոշոր կապալառուներից և Ամուլսարում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններից մեկը AAB Construction էր, որի հիմնադիրը Արմեն Բադալյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի զարմիկն է։ ՀԲ-ն նաև բերում է Արթուր Վանեցյանի տեղեկությունը, որ Ամուլսարում Լիդիան ընկերության մյուս խոշոր կապալառու RENCO-ն էր, Քոչարյանի ընտանիքի սեփականությունն է դարձել»:Սա ինչի՞ մասին է խոսում։

Սա անուղղակի մի կապն է, որ մենք գտել ենք, որ այո, այս մարդու հետ փոխկապակցված կազմակերպությունները կամ իր հարազատների ու բարեկամների, ունեցել են շատ լուրջ կապալառու պատվերներ՝ Ամուլսարի ծրագրի իրականացման համար։ Երկուսի անունը գրված է ու դա նույնպես շահագրգռվածություն է առաջացնում տարբեր առումներով։ Ակնհայտ է, որ նախկին դերակատարները առ այսօր ունեն լուրջ դերակատարում խոշոր ծրագրերում՝ տենդերներ են շահում և այլն։ Մենք ենք հայտնաբերել, բայց մենք պիտի չհայտնաբերեինք, խնդիրը դա է։

Ռոբերտ Անանյան