Karevorinfo  Իրադարձություններ  298

Դատարանը գործի նյութերին ծանոթ չէր, նիստը հետաձգվեց

18:25 երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Դատարանը գործի նյութերին ծանոթ չէր, նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահգելդյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։

Պատճառն այն էր, որ դատարանը չէր ծանոթացել գործի նյութերին, քանի որ ըստ Ղազինյանի, քննիչը դրանք ուշ էր ուղարկել իսկ ինքն էլ անձամբ դատարան չէր եկել: Ղազինյանը սա գնահատեց որպես դատավարության մասնակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք:

Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով, ինչը ՀՔԾ-ն մերժել էր։ Կուսակցությունը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել նախ դատախազություն, իսկ հետո՝ դատարան:

Ղազինյանը նշեց, թե այս գործը քաղաքական իշխանության վերահսկողության տակ է և դա է պատճառը, որ միտումնավոր նիստերը հետաձգելու փորձեր են արվում: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։