Karevorinfo  Իրադարձություններ  714

Քոչարյանը պարգևավճարի մեջ կոռուպցիա է տեսնում, մինչդեռ իր տղաները միլիոնատերեր են՝ չգիտես որտեղից․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:45 երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Քոչարյանը պարգևավճարի մեջ կոռուպցիա է տեսնում, մինչդեռ իր տղաները միլիոնատերեր են՝ չգիտես որտեղից․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

Պարո՛ն Հովակիմյան, ՍԴ դատավորի թեկնածուները հայտնի են՝ Կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը, և նախագահը ներկայացրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Հանդիպե՞լ եք բոլոր թեկնածուներին, «Իմ քայլում» ինչպիսի՞ տրամադրություններ են, այս մարդիկ ստանալո՞ւ են ձեր հավանությունը։

Ես խմբակցության տրամադրությունների մասին չեմ կարող ասել, էս դեպքում ճիշտ չի նման հարցադրում անել, որովհետև ինքը կարող է ազդել քվեարկության վրա։ Իսկ այնուամենայնիվ, եթե որևէ հարցում խմբակցությունը ընդհանուր տեսակետ է արտահայտելու, ապա այդ հարցի հասցեատերը խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են։ Ինչ մնում է թեկնածուների հետ հանդիպումներին, եղել են հանդիպումներ Երվանդ Խունդկարյանի ու Էդգար Շաթիրյանի հետ, Արթուր Վաղարշյանի հետ հանդիպման ես չեմ մասնակցել։

Թեկնածուների շուրջվերապահումներ են հնչում։ Նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը ՍԴ գնալու փորձ ունեցել է, սակայն՝ տապալված։ Կրկին Արմեն Սարգսյանն էր առաջադրել, ում դուք չընտրեցիք՝ 53 դեմ, 30 կողմ ձայներով։ Վաղարշյանն ինքն իրեն ապաքաղաքական գիտնական է համարում, սակայն 2015-ին հայտարարել էր, որ Հայաստանում նպատակահարմար է սահմանադրական միապետություն։ Հիմա ի՞նչը կստիպի «Իմ քայլին» մտափոխվել ու կողմ քվեարկել։

Ինձ անհասկանալի է նախագահի քայլը՝ մեկ անգամ չընտրված թեկնածուին նորից առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, ինչո՞ւ եմ ասում, որովհետև խորհրդարանը չի փոխվել։ Եթե ինքը Վաղարշյանին առաջադրեր 8-րդ գումարման խորհրդարանին, դա տրամաբանական ու ճիշտ մոտեցում կլիներ, ոնց որ եղավ Վահե Գրիգորյանի դեպքում՝ 6-րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարմանը ընտրեց։ Բայց էս դեպքում խորհրդարան չի փոխվել։ Եվ ընդ որում՝ այս դեպքում թեկնածուն չի ընտրվել ձայների շատ նշանակալի բացակայությամբ։

Նախագահի քայլում՝ երկրորդ անգամ ՍԴ թեկնածու առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դուք տեսնո՞ւմ եք ակնարկ ուղղված «Իմ քայլը» խմբակցությանը, որ այն ժամանակ դուք չգնահատեցիք այս թեկնածուի պրոֆեսոիանալ հատկանիշները, որովհետև ուզում էիք Վահե Գրիգորյանին ընտրել, հիմա չունեք այդպիսի կաշկանդվածություն, եկեք այս անգամ գնահատեք Արթուր Վաղարշյանի որակները։

Ես հույս ունեմ, որ նախագահը ձեր իսկ հարցապնդման մեջ ներկայացված մոտեցումը չի արտահայտում, և իր քայլը ձեր ներկայացրած մոտեցումը չի բացվում։ Ձեր ներկայացրած մոդելը վիրավորանք է խորհրդարանին՝ որպես ինստիտուտի՝ ակնարկել, որ խորհրդարանը լավ թեկնածուին բաց է թողել, չի ընտրել, չէ՞, ու ինչ-որ սուբյեկտիվ որոշում է կայացրել։ Էդպես վատ տեսանկյունից դիտարկելը խորհրդարանին․․․ ես հույս ունեմ, որ նախագահի մոտիվացիան նույն խորհրդարանին նույն թեկնածուին առաջադրելն այն չէ, ինչ-որ դուք եք ասում։

Քաղաքական աշունը մոտենում է և ընդդիմությունը ևս վերադառնում է հանգստից։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ձեր իշխանության նախաձեռնած կրթական բարեփոխումներն է մտահոգել։ Ըստ նրա՝ ժողովրդի 90-95 տոկոսը դեմ է դրանց, մեծ հանրահավաք են կազմակերպելու։ Ձեզ չի՞ անհանգստացնում ԲՀԿ-ի առաջիկա հանրահավաքը։

Իհարկե՝ ոչ։ Գագիկ Ծառուկյանի պատկերացումները կրթության մասին հաստատ այն չեն, որ ինձ պետք է մտահոգեն։ Մտահոգել նկատի ունեմ, պիտի մտահոգեն, որ իրականություն չդառնան իր պատկերացումները։ Ինձ, այո, մտահոգում է, բայց ոչ էն, որ կարող է իր բացասական կարծիքը մեր քաղաքականության մասին ինձ մտահոգի․․․ ամենևին չի մտահոգում, հակառակը՝ ինչ-որ տեղ ուրախություն է պատճառում, որ իր ու մեր պատկերացումները չեն համընկնում։ Ես դրանից գոհ եմ միայն, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, եթե համընկնում չկա պատկերացումների։ Ինչ մնում է թեժ աշնանը, ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում քաղաքական կյանքը այլևս թեժ է լինելու, որովհետև մեզ մոտ կա ազատություն՝ որևէ մեկի բերանը չեն փակում՝ հսկայական խնդիրներ կան, ու այդ խնդիրների լուծումները, հավանական ճանապարհները քննարկվում են, բանավեճ կա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ,  դա բերելու է թեժացման։ Ազատ հասարակությունն այդպիսին է։ Ազատ հասարակությունում միշտ է թեժ քաղաքական կյանքը։ Ինչ մնումէ հանրահավաքին, նորմալ է, ինչ կա այդտեղ, թող անեն հանրահավաք։

Թավշյա հեղափոխությունից հետո Ամուլսարի հարցը մնում է առկախված։ Եվ դա առիթ է տվել Ռոբերտ Քոչարյանին, ձեզ քննադատելու, որ պետությունը որոշում չի կայացնում«Սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի»։ Ինչո՞ւ է իշխող ուժը նման քննադատության արժանանում։

Ռոբերտ Քոչարյանն այն անձը չի, որի քննադատությունը ինձ կամ մեզ կարող է հուզել։ Երբ որ օրինակ՝ Քոչարյանը մի բանի մասին խոսի, ես ընդհակառակը՝ ինձ կարող է տանել հակառակ հարթություն, որովհետև այն աստիճանի բացասական կերպար է ՀՀ-ի համար, այն աստիճանի բացասական դերակատարություն է ունեցել ՀՀ-ի կյանքում, որ այդպիսի անձի քննադատությունը ոչ մի բան է։ Նա մարդ է, որ պետական ծառայողներին պարգևավճարների մեջ կոռուպցիա է տեսնում, բայց էն, որ իր ընտանիքը նույնիսկ չգիտեմ, թե ինչ ունեցվածքի տեր է․․․Ինքը նորմալ է համարում, որ ինքը, իր տղաները, տակավին երիտասարդներ են, բայց չգիտես որտեղից՝ միլիոնատարեր են կամ միլիարդատեր են։ Իր համար դա հասկանալի է, բայց ո՞նց կարելի է պարգևավճար տալ։ Իր՝ «փողի վրա նստած փող ես ուզում» արտահայտությունը ուղղված եթե չեմ սխալվում՝ քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ի՞նչ էր, դա կոռուպցիայի ամենից դասական ձևն էր, ինչ է թե՝ քաղաքապետը բյուջեից փող էր ուզում։ Դե իհարկե՝ էդ մտածելակերպով մարդը պետական ծառայողին պարգևավճար տալու մեջ տեսնի կոռուպցիա։ Էս ի՞նչ եք անում՝ ոնց կարելի է պետական աշխատողին նորմալ աշխատավարձ տալ։

Ռոբերտ Անանյան