Karevorinfo  Իրադարձություններ  603

Նոր Հայաստանում էլ պետական կառավարման համակարգը ուռճացված է և անարդյունավետ. ինչո՞ւ չի կիրառվում վրացական մոդելը

17:10 երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Նոր Հայաստանում էլ պետական կառավարման համակարգը ուռճացված է և անարդյունավետ. ինչո՞ւ չի կիրառվում վրացական մոդելը

Պետական կառավարման համակարգը, կրճատվելու փոխարեն, շարունակում է մեծանալ: Եթե 2018 թ-ին պետական ապարատում կար 17644 աշխատակից, 2020 թ-ին այդ թիվը հասել է 18991-ի, այսինքն՝ մոտ 1350-ով ավելացել է: Պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերը ևս շարունակում են աճել. 2018 թ-ին այդ նպատակով հատկացվել է մոտ 93 մլրդ դրամ, 2021 թ-ին միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսվում է շուրջ 130 մլրդ դրամ, իսկ 2023 թ-ին՝ գրեթե 133 մլրդ դրամ: Ընդ որում՝ առաջիկա տարիներին ավելանում են նաև աշխատանքի վարձատրության համար նախատեսվող միջոցները։ Մինչդեռ  համակարգի ուռճացվածության և անարդյունավետության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 տարի առաջ էր ասում:

«Պետք է արձանագրենք, որ մեր պետական կառավարման համակարգն ուռճացված է։ Կարծում եմ, որ սա ակնհայտ է բոլորին, և այդ ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է: Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- 2018 թ. օգոստոսի 9-ի նիստում հայատարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Նվազել է, թերևս, միայն ծառայողական ավտոմեքենաների թիվը: Օրինակ՝ 2019 թ-ի դրությամբ վարչապետի աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ, որի արդյունքում խնայվել է տարեկան 65 մլն դրամ, ֆինանսների նախարարությունում՝ 13 ավտոմեքենա, արդյունքում տնտեսվել է 15 մլն դրամ, և այլն: Սակայն, ընդհանուր առմամբ, ՀՀ պետական կառավարման 17 մարմիններում անցած տարի դեռևս առկա էր 443 ծառայողական մեքենա: Թե ինչպե՞ս է փոխվելու դրանց թիվն առաջիկայում, պարզ չէ, պաշտոնյաները լռում են: Մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ի պատասխան մեր հարցերին, թե ի՞նչ փոփոխություն է եղել և ի՞նչ է սպասվում պետական ապարատում, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների մասով, փոխանցեց, որ  հիմա նպատակահարմար չի  գտնում այդ թեմաներով խոսել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն ընդունում է, որ պետական ծառայողների մասով էական փոփոխություններ չկան. «Այո, այս մասով էական փոփոխություններ չկան, բայց սա նաև պայմանավորված է նրանով, որ նորանոր ուղղությունենր են ի հայտ գալիս, օրինակ՝ ռազմաարդյունաբերության մասով: Բայց գլոբալ առումով պետք է նշենք, որ օպտիմալացման գործընթացը պետք է շարունակական լինի և դա պետք է համահունչ լինի պետական համակարգում աշխատավարձային բարեփոխումների կամ մեխանիզմների ամրագրմանը կամ լավացմանը»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նույնպես փաստում է, որ համակարգում կրճատումներ առանձնապես չկան, նաև պարգևավճարների համակարգն է պահպանվելու առաջիկա տարիներին. «Բազմիցս է նշվել, որ պարգևավճարների հետ կապված պետք է լինեն կրճատումներ, գոնե բարձրաստիճան պաշտոնյաներս պետք է հրաժարվենք մեր պարգևավճարներից այս ճգնաժամային իրավիճակում: Նման խնդիրներ շատ կան, որ ցավոք, կառավարությունը այլ մոտեցում է ցուցաբերում, չի կիսում այդ տեսակետը, որ մենք ենք ներկայացնում: Այսօր մենք գտնում ենք, որ այս ճգնաժամային իրավիճակում մենք պետք է խնայենք ծախսերը, ոչ թե հակառակը: Չի կարելի մի տեղ սահմանափակումներ մտցնել,  մյուս տեղում ճոխություններ թույլ տանք  այդ պարգևավճարների և հավելավճարների տեսքով»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարևորում է պետական ապարատի առջև դրված խնդիրների լուծումն ու արդյունավետության բարձրացումը եւ նկատում՝  Ինքնանպատակ ո՛չ կրճատում պետք է լինի, ո՛չ ավելացում։ Նա  մատնանշում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ձևավորումը. «Ըստ էության, նախարարությունների միանալն էլ կարծես այդ տրամաբանության մեջ գնաց, դարձել է ինքնանպատակ, որովհետև կառավարման մեջ կարևորագույն խնդիրը ոչ թե միավորների կրճատումն ու ավելացումն է, այլ թե ինչքանով են այդ կառավարման միավորներն արդյունավետ աշխատում: Այդ 2 գերմոնստր նախարարությունների, կառավարման արդյունավետությունը չի ավելացել»:

Արտակ Մանուկյանի կարծիքով ևս՝ առավել կարևոր է կատարվող ծախսերի և արդյունքի բալանսավորումն ու բարեփոխումների շարունակականությունը. «Խոսում ենք մենք օպտիմիզացիայի մասին, և միայն կարծես թե թիրախը դրել ենք աշխատողների թվաքանակը, բայց օպտիմիզացիան ոչ միշտ է ենթադրում, որ դու պետք է անպայման աշխատողների թվաքանակը նվազեցնես: Երբեմն ենթադրում է դրանց դիմաց ծախսն ու արդյունքը կարողանաս բալանսավորել: …. գործառույթների վերանայումն ու վերաիմաստավորումը»:

Ընդդիմադիրները դժգոհ են բոլոր նախարարությունների աշխատանքների արդյունավետությունից  և հիշեցնում են, որ իրենք ի սկզբանե կառավարման այլ մոդել էին առաջարկել, որն իշխանությունը մերժեց:

«Տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացման համար մարզպետարանները պետք է կրճատվեն և լինի օպտիմալ փոքր կառույց, որը կլինի ներկայացուցչական մարմին: Խորհրդային տարիներից մնացած մարզպետարանների ինստիտուտը պետք է վերացվի, այն ուռճացված համակարգ է և նաև խանգարում է ՏԻՄ-երի զարգացմանը: Այստեղ պետք է լրջագույն կրճատումներ անել»,- նշեց Ա.Եղիազարյանը:

Վահագն Խաչատրյանը որպես դրական օրինակ նշում է  գյուղատնտեսության նախարարության միավորումն էկոնոմիկայի նախարարության հետ, որի արդյունքում աշխատանքը չի տուժել, խնդիրները լուծվում են: Մինչդեռ էներգետիկայում, ըստ նրա, լրջագույն խնդիրներ կան, պրոցեսներն անկառավարելի են: Փորձագետի համոզմամբ՝ պետք է գնալ հստակ կրճատումների՝ սահմանելով հստակ չափորոշիչներ. «Ես համոզված եմ, որ իսկապես ուռճացված է, ես համոզված եմ, որ շատ նախարարություններում պետք է պարզապես բարեփոխումների վրացական մոդելը կիրառել, երբ 50-75%-ով կրճատեց ամբողջ պետական ապարատը: Մեծ դժգոհություններ եղան, բայց հետո կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ նորմալ է, երկաթգիծն էլ է աշխատում, տրանսպորտն էլ, բյուջեն էլ է լցվում, և կոռուպցիան է վերանում»:

Պետական կառավարման համակարգի հետագա փոփոխությունների վերաբերյալ կառավարության մտադրությունները, ըստ ամենայնի, կերևան 2021 թ. տարեկան բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ:

Գայանե Խաչատրյան