Karevorinfo  Իրադարձություններ  227

Ինչպես պատերազմում․ լեռնային մարտիկների ճամբարը

19:05 շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ.
Ինչպես պատերազմում․ լեռնային մարտիկների ճամբարը

Ինչպես անդունդի եզրագծին՝ կյանքի ու մահվան մեջտեղով է անցնում ճանապարհը, որ տանում է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ճամբար։ Այն գտնվում է Բջնիի սարերում ծվարած «Սուրբ Մինաս» վանքի մոտակայքում։

«Մինչև մեր ճամբար 27 կիլոմետր ա, որը մեքենա կա անցնում է 40 րոպեում, ես, որ իմ մեքենան չեմ խնայում, 20 րոպեում կանցնեմ»,- ասել է Վովա Վարդանովը։

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը պատմում է, որ այս տարվա ամռանը սելաֆը սրբել է ճամբար տանող առանց այդ էլ քարուքանդ ճանապարհը՝ այն դարձնելով դժվարհաղթահարելի։ Թերևս այդ է ստիպել զբոսաշրջիկներին այս տարի մոռանալ Բջնիի սարերում հանգիստը։ Երկու օր առաջ էլ այս ճամփին ճամբարականներից մեկի մեքենան է այրվել՝ ամբողջությամբ։

««Նագրուսկեքին» երևի ավտոն էնքան էլ չդիմացավ»,- ասել է Վովա Վադրդանովը։

Տղամարդկանց մարզումն առաջնորդողը մասնագիտությամբ իրավաբան Աննա Հովհաննիսյանն է, որը նաև մարզուհի է՝ բռնցքամարտիկ։ 2013 թվականից է միացել ակումբին՝ Հայկական բանակում չի ծառայել, բայց որոշել է դառնալ մարտունակ ու դարձնել ուժեղ այստեղ եկողներին։ Հմուտ հրահանգիչ Աննան ասում է՝ ինքն անում է ամեն ինչ, որ հարաբերությունները հակառակ սեռի ճամբարականների հետ տրավմատիկ չլինեն։

«Ճիշտ է՝ իրենց համար մի քիչ անսովոր է, երբ որ աղջիկն է իրենց հրամանատար, բայց դե հասկանում են, որ աղջիկը հանգամանքների բերումով ավելի փորձառու է և ենթարկվում են հրամաններին՝ հասկանալով, թե ինչի համար են եկել,- ասել է Աննա Հովհաննիսյանը։

Խմբի տղամարդիկ ու կանայք վարժությունները նախ հարթ տեղանքում են սովորում, ապա՝ անցնում բլրի գրավմանը, անտառում բացազատմանը՝ սովորելով առաջադրանքը կատարել՝ առանց մարդկային կորուստների։ Չնայած  Հայաստանում կանայք ժամկետային զինծառայություն չեն անցնում, սակայն Աննան ընդգծում է, որ կանայք ոչ պակաս տղամարդկանցից, ունակ են պաշտպանվել, գոյատևել ցանկացած դժվար իրավիճակում։

«Աղջիկները մինչև վերջ գնում են, կապ չունեն ֆիզիկական տվյալները՝ նախկինում մենակ դաշնամուր են նվագել, սպորտով զբաղվել են, թե ոչ։ Եթե կամայինը կա, մինչև վերջ առաջ են գնում։

Մենք կարող ենք լավ թիկունք պահել մեր ուժերով, ու ինչպես հասկանում ենք՝ աղջիկներն էլ կարող են էս դժվարությունների միջով անցնել՝ տղամարդկանց հավասար»,- ասել է Աննա Հովհաննիսյանը։

Հրահանգիչ Սամվել Գալստյանը հավաստիացնում է, որ հավաքները խթանում են առողջ ապրելակերպը, մասնակիցները ձեռք են բերում զինվորական պատրաստվածություն՝ տիրապետելով զենքին, կարողանալ բարձրադիր գոտիներում հաղթահարել խոչընդոտները, վազքի, քայլարշավների միջոցով բարելավել ֆիզիկական վիճակը։

«Ավելի կոփվում ա ոչ միայն մարմինը, ուղեղն էլ հետը, մենք էստեղ գիշերային պարապմունքներ էլ ենք անում, մեկը մյուսին զգում ա, իրար ավելի լավ են ճանաչում, ոնց որ ընկերական շրջապատում, բայց ավելի դաշտային պայմաններում, ոչ՝ կաֆե-ռեսոտրանային»,- ասել է Սամվել Գալստյանը։

Ճամբարականներից է 30-ամյա Նաղաշը, որ իսպանական Մադրիդի ժամանակավոր բնակիչ է, եկել է Բջնիի սարեր լրացնելու զինվորական ծառայության բացթողումը՝ ձեռք բերել ռազմական արվեստի գիտելիքներ ու զարգացնել ֆիզիկական կարողությունը։ Ծրագրավորող Նաղաշը համարում է, որ ամբողջ օրը գրասենյակում՝ համակարգչի առաջ աշխատանքից կտրվելու, վախերը հաղթահարելու լավագույն ձևը վայրի բնության պայմաններում պարապմունքներն են։ Ինքն արդեն մտադրվել է շատ շուտով մշտական բնակության վերադառնալ Հայաստան։

«Իմ տունը Հայաստանն է, Իսպանիան հրաշալի երկիր է, շատ լավ հնարավորություններ ունի, որից օգտվում եմ, բայց չեմ գտնում իմ մնացած կյանքը այնտեղ ապրեմ։ Չեմ կարծում՝ Հայաստան գալը հերոսություն ա, ու պետք ա գալ Հայատսան հրաշքներ գործել ու ոչ էլ մտածում եմ՝ պետք է միլիոնատեր դառնալ ու միլիոններ ուղարկել Հայաստան։ Հայաստանին մարդիկ են պետք, ոչ թե փողը»,- նշել է Նաղաշը։

Տավուշյան մարտերը հաղթական էին՝ բանակը հզոր կերպով դրսևորվեց, սակայն ըստ նրա՝ հասարակությունն է փոքր-ինչ կտրված իրականությունից։ Նաղաշն ասում է՝՝ քաղաքացին պետությանը տեր զգում է իրավունքներ պահանջելիս, բայց ոչ՝ երբ ունի պարտականություններ, մինչդեռ անվտանգային սպառնալիքները մեզ պարտադրում են այլ կանոններ ու մտածողություն։

«Օր գալու է, որ մենք մեր կռիվը տալու ենք և ցանկալի է, որ մեր հասարակությունը պատրաստ լինի այդ կռվին։ Ադրբեջանն ու աշխարհաքաղաքական պայմանների դեպքում՝ Թուրքիան, հարձակվելու են ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի ճանաչած սահմանների վրա, ու մարսելու են դա։

Մենք պիտի օդից իջնենք, որ այդ ռումբերն ընկնում են Հյուսիսային պողոտայի վրա՝ կաֆե-ռեստորանային մտածելակերպից դուրս գանք ու պատասխանատու լինենք պետության համար»,- ասել է նա։

Ճամբարի պայմանները մաքսիմալ մոտ են մարտական իրավիճակներին՝ քնում են վրաններում, հերթապահում գիշերը՝ ինչպես դիրքերում։ Ինտերնետ կապն այստեղ գրեթե անհասանելի է, տուն կարելի է զանգահարել միայն մեկ անգամ՝ երեկոյան, կարճ ասած՝ տան հարմարավետությունն այստեղ իր տեղը զիջում է վայրի պայմաններին։ Հենց դրա ձգտումն էլ սփյուռքահայ Արա Կետիկյանին բերել է այստեղ։

«Լրիվ մենք ենք կառուցել զրոյից։ Էս վրանները չկային։ Դրսում հիմնականում հերթապահներն են քնում։ Քանի՞ հոգի է հերթապահում գիշերը։ Ամեն օր հինգից վեց հոգի, բայց միմյանց փոխարինում են իրար երկու-երկու ժամով։ Ցուրտ ա, անձրև ա, մութ ա, վտանգավոր ա, դու պիտի հելնես քայլես, որ ընկերներիդ ապահովությունը պահպանես»,- ասել է Արա Կետիկյանը։

Թեև վրանը գիշերը բազմամարդ է՝ անկողին կոչվածները չոր ու անհարմար են, դա քնին չի խանգարում։

 «Սա վեցերորդ օրն է, ինձ մոտ տենց էքսպերիմենտ չէր եղել, որ ծիծաղից մեռնելով քնեմ։ Անեկդոտ ու հումոր են անում՝ ամեն մեկը հիշում ա, թե օրվա մեջ իր հետ ինչ կատարվեց, մեկը ասում է՝ ոտքս սղաց, ընկա, էսօրվա ճաշը սենց էր, տենց քնում ենք»,- նշել է Արա Կետիկյանը։

Ի դեպ, ճաշի մասին՝ պատրաստվում է ինքնաշեն խոհանոցում։ Այստեղ ճաշում են, իսկ օգտագործած սպասքը լվանում են հենց ճամբարականները։

«Ես 34 տարեկան եմ արդեն, էս վեց օրվա մեջ ինչ փորձել եմ, առաջին անգամն է եղել, ամեն օր ինչ-որ հետաքրքիր ճաշ են տալիս և թեյ։ Հետաքիրը էն ա, որ ջրերը մեր զինվորներն են լցնում՝ մի կիլոմետր հեռավորության վրա աղբյուրն ա, գնում, բերում ենք, դու սկսում ես ամեն ինչին հարգել՝ ջրուր օգտագործելու նկատմամբ»,- ասել է Արա Կետիկյանը։

2014 թվականին հիմնադրված ՈՄԱ ՀԿ-ի վերջնանպատակը լեռնահրաձգային գումարտակի ստեղծումն է, որը առաջադրված մարտական խնդիրները կլուծի՝ օգտագործելով հայկական ռելիեֆի հնարավորությունները։ Այս ընթացքում հավաքներին մասնակցածների թիվն անցում է 500-ը։ Դժվարություններն ու փորձությունները մոտեցնում են նրանց, և ինչպես փորձն է ցույց տալիս՝ մասնակիցները շարունակում են շփումն անգամ հավաքներից հետո։