Karevorinfo  Իրադարձություններ  292

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

22:05 ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:

«Օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա:

Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, իրավապահները րոպեների տարբերությամբ, նույն գյուղի վարչական տարածքում ստուգել և ոստիկանության Իջևանի բաժին են բերել Սևքար գյուղի 36-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով:

Բեռնատարի վարորդը նույնպես վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Հանգամանքները պարզվում են:

Նշված դեպքով նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր»,- ասված  է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: