Karevorinfo  Իրադարձություններ  156

ՍԴ դատավորների գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ

ՍԴ դատավորների գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ

ՍԴ դատավորների գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ
17:45 ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
ՍԴ դատավորների գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի  իրավունքների խախտման վերաբերյալ գանգատն արդեն ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք ունեինք ժամկետ գանգատը լրացնելու և ժամկետը լրանում է օգոստոսի 28ին։ Մինչ նախատեսված ժամկետը փաստաթղթային փաթեթը լրացված գանգատով ներկայացվել է դատարան։ Դատաանը գրությունը ստանալուց հետո հաստատում է և հետագա գործընթացի առնչությամբ տեղեկություններ կտա՝ թե ինչ ընթացակարգով և ինչ ժամկետներում է գործը քննվելու»,- նշեց Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ գանգատը վերաբերում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտումներին․

«Դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ սահմանադրական փոփոխությունների միջոցով լիազորությունները իրենց կամքին հակառակ դադարեցնելով չի ապահովվել դատական պաշտպանության երաշխիքը։ Խախտվել է նաև դիմումատուների մասնավոր և մասնագիտական կյանքը, քանի որ սահմանադրական փոփոխությունները չեն եղել օրինական, իրավական։ Խախտվել է Կոնվենցիայով նախատեսված օրինականության սկզբունքը։ Դրանք նաև չեն հետապնդել իրավաչափ նպատակ։ Առկա է եղել խտրականություն, միջոցառումները թիրախավորվել են Սահմանադրական դատարանի դատավորների դեմ, և այս տարբերակված մոտեցման դեպքում չկա որևէ ողջամիտ կամ լեգիտիմ հիմնավորում։  Բարձրաձայնվել են նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը»,- նշեց Սահակյանը։

Վերջինիս  պնդմամբ՝  պետությունը կոնվենցիայով նախատեսված սահմանափակումները  ոչ իրավական նպատակներով է օգտագործել ․ «Այսինքն՝ թեև մարդու իրավունքներին առանձին դեպքերում կարելի է միջամտել՝ օրինականությունը պահպանելով և որոշակի իրավաչափ նպատակներից ելնելով, մենք կարծում ենք, որ պետությունը իր այդ հայեցողությունը չարաշահել է և օգտագործել է ոչ իրավական նպատակներով, որոնց մեջ կան նաև քաղաքական նպատակներ»,- նշեց Սահակյանը։