Karevorinfo  Իրադարձություններ  285

Հանդիպումների շարք ենք սկսում, մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան

16:40 ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Հանդիպումների շարք ենք սկսում, մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան

«Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի ակտիվի հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ու տեսանյութ հրապարակել:

Դիմելով ներկաներին, ասաց. «Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի և ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն աշխատում, ամեն ամիս մարդկանց պետք է տային իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ:

«300 միլիարդ դրամ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչև այսօր այդ գումարից 12 միլիարդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի, թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի մինչև այս վիճակից կարողանանք դուրս գալ: Մենք այդ  հարցը նույնպես կբարձրացնենք»,- ասաց նա։

«Ազատամարտիկներին պիտի բյուջեից գումար հատկացվի: Ազատամարտիկը միայն պետք է հաշմանդամ չլինի. նա պայքարել ա Աստծո կամոք, ողջ ու առողջ ա մնացել… Նրանք պետք է արտոնյալ լինեն»,- ասաց Ծառուկյանը: