Karevorinfo  Իրադարձություններ  232

Ու՞մ ուսերին է ծանրանալու դիմակի և ալկոգելի ֆինանսական բեռը. նախադպրոցական «կորոնաեռուզեռ»

15:35 ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Ու՞մ ուսերին է ծանրանալու դիմակի և ալկոգելի ֆինանսական բեռը. նախադպրոցական «կորոնաեռուզեռ»

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց, որտեղ նշված է, որ ուսումնական պրոցեսը սկսվելուն պես օրվա ընթացքում անձնակազմը և սովորողներն ապահովվելու են անհրաժեշտ դիմակներով, ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գարնան ընթացքում դպրոցները որոշակի խնայողություններ են արել, որոնց մասին նախարարությունը հավաքագրել է տվյալներ: Այդ խնայողությունները մեծ մասամբ կուտակվել են կումունալ վճարների համար նախատեսված գումարների հաշվին: Հենց դրանց միջոցով էլ, նախարարի տեղակալի խոսքով, դպրոցները ձեռք կբերեն ուղեցույցով սահմանված անհրաժեշտ պարագաները:

Ուսուցիչ, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը շեշտում է՝ կա դպրոց, որն օրական կտրվածքով 70-80 հազար դրամ պետք է ծախսի՝ այդ պարագաների ձեռքբերման նպատակով, իսկ կոմունալ վճարումների համար նախատեսված գումարները պարզապես չեն բավարարի: Ուսուցիչը հարցնում է՝ դպրոցը պատրա՞ստ է հոգալ, որպեսզի աշակերտները օրական մի քանի անգամ փոխեն դիմակները:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծում է՝ դպրոցներն անցում կատարեցին վեցօրյա ռեժիմի, որպեսզի մեկ օրվա կտրվածքով նախատեսված դասաժամերի թիվը պակասի, շփումները նվազեն և դիմակները հաճախակի փոխելու անհրաժեշտություն չառաջանա: Ամեն դեպքում, աշակերտները դիմակները փոխելու են Առողջապահության նախարարության ցուցումի համաձայն՝ երկուսուկեսից երեք ժամում մեկ անգամ:

Վահրամ Թոքմաջյանի համոզմամբ՝ պետությունը դպրոցներին ավելորդ բեռի տակ չպետք է դներ, ի վերջո, պետությունն է հանրակրթության պատվիրատուն: Արտաշես Թորոսյանը, սակայն, պնդում է՝ դպրոցներն իվիճակի են այդ ծախսերը հոգալու, իսկ եթե օժանդակության կարիք ունենան, պետությունը կհոգա այդ մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան