Karevorinfo  Իրադարձություններ  262

ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում

22:50 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 27-ին, կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է  ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն:

«Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված:

ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ: