Karevorinfo  Իրադարձություններ  483

Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ մատնանշելով 120 միլիոն դոլարի պարգևատրումները

20:10 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ մատնանշելով 120 միլիոն դոլարի պարգևատրումները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա կարծիքով` անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ փակում է հանք տանող ճանապարհը։

«Անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ նույնիսկ ամենաբարի մտադրություններով փակում է հանք տանող ճանապարհն ու խանգարում ընկերության աշխատանքին։ Սա ակնհայտ անօրինականություն է, և պետությունն այստեղ անելիք ունի։ Պետությունն այսքան ժամանակ չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ ենք անում։ Ես այդ ՇՄԱԳ-ը չեմ կարդացել, չգիտեմ՝ մանրամասներն ինչպիսին են։ Մի բան պարզ է․ եթե կա գոնե մի փոքր բնապահպանական ռիսկ, ուրեմն չպետք է շահագործվի։ Ինչքան ես հասկանում եմ՝ ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր։ Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, իսկ եթե կան ռիսկեր, չպետք է շահագործվի, բայց այդ որոշումը պետք է կայացնի պետությունը։ Ղեկավարները աշխատավարձ որոշում կայացնելու համար են ստանում և չի կարող մի որոշում լինել, որ բոլորին կբավարարի»,- նշել է Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ ժամանակին, երբ «GeoProMining Gold» ընկերությունը Սոթքի հանքավայրի շահագործման իրավունք էր ստանում և ցանկանում էր հանքավայրի կողքին հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել, իշխանությունները դա թույլ չեն տվել: «Մենք նույնիսկ չենք էլ բանակցել, ասել ենք՝ «ստոպ», հնարավոր չի Սևանի ջրային ավազանում նման կարգի գործարան կառուցել Սևանն այնպիսի ազդեցություն ունի Հայաստանի կլիմայի, ջրային պաշարների վրա, որ ուղղակի անթույլատրելի է»,- նշել է Քոչարյանը։

Վերջինս նաև անդրադարձել է Հայաստան ներկրված ավտոմեքենաների և դրանց իրացման շուրջ ստեղծված խնդիրներին՝ նշելով, որ այդ հարցերը պետությունը պետք է լուծեր դիվանագիտության միջոցով:

«Արտաքին հարաբերությունների մի զգալի մասը հենց տնտեսական շահերի ապահովման քայլերը պետք է լինեն այլ երկրների հետ։ Երբ պայմանագրեր ենք ստորագրում այլ երկրների հետ, դրանք վերաբերում են կրկնակի հարկմանը, տնտեսական ներդրումների պաշտպանությանը։ Այդ հիմնական փաթեթի մի զգալի մասը հենց տնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրեր են։ Արտաքին քաղաքականությունը ինչ-որ չափով շարունակությունն է սրա։ Հիմա դիվանագիտությունը և արտաքին հարաբերությունները սելֆի անելու համար չեն, քո երկրի տնտեսական շահերը ապահովելու համար են։ Բարի եղիր, գնա հարց լուծիր։ Կստացվի, թե չի ստացվի, ում ինչ գործն է։ Այն մարդը, որ կորուստներ է ունեցել, տունը գրավ է դրել, հիմա իր տունն է կորցնելու։ Դա իր խնդիրը չպետք է լինի։ Դու որպես պետություն քո ֆունկցիան չես արել։ Գնա, ոնց ուզում ես՝ հարցը լուծիր։ Համոզված եմ, որ հնարավոր է լուծել։ Լուծող է պետք, զանգող է պետք, այդ հեղինակությունը ունեցող է պետք»,- ասել է   Քոչարյանը։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ մղվող պայքարին՝ Քոչարյանը նշել է, թե դժվար է հավատալ, որ մեր երկրում կոռուպցիա չկա այն դեպքում, երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում՝ 120 մլն դոլար պարգևավճաների տեսքով։

«Ո՞նց մենք հավատանք, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ո՞նց հավատանք, որ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա: Ստիպված եմ վերադառնալ պարգևավճարներին, երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում 120 մլն դոլարի չափով պարգևավճարների ձևով, դա այլ բան, քան ուղղակի բացահայտ կոռուպցիա դժվար է որակել։ Ինչո՞վ են արդարանում։ Ասում են՝ 105 մլն դոլար հետ ենք բերել։ Ես փորձել եմ իմ բոլոր գիտելիքները կիրառել, թե ուր են այդ հետ բերած գումարները։ Ընդամենը գտել եմ 2-3 մլրդ դրամի գումար։ Կա՛մ ստում են, կա՛մ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, ոչ թե պետական բյուջե»:

Նրա խոսքով՝ շատ մասնագիտացված կազմակերպություններ նման ինդիկատորների միջոցով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակը այս կամ այն երկրում: «Եթե այդ 105 մլն դոլարին  էլ գումարում ես պարգևավճարները՝ մոտ 120 մլն դոլարը, ահռելի թիվ է կազմում՝ 225 մլն դոլար՝ միայն պետության կողմից հայտարարագրված»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին, ինչից հետո նա հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։ Այժմ նա ազատ է արձակվել գրավի դիմաց։

Անժելա Պողոսյան