Karevorinfo  Իրադարձություններ  218

Հեղափոխությանը փողոց փակելով երիտասարդները որոշում էին՝ Սերժ Սարգսյանը չպիտի մնա, ինչո՞ւ չեն կարող քվեարկել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:25 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Հեղափոխությանը փողոց փակելով երիտասարդները որոշում էին՝ Սերժ Սարգսյանը չպիտի մնա, ինչո՞ւ չեն կարող քվեարկել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը օրերս քվեարկությամբ որոշեց Գերագույն դատարան ստեղծելու հարցը ներառել նոր Սահմանադրության նախագծում։ Դուք կողմ եք քվեարկել այդ հարցով և առաջ եք քաշում ընտրությանը մասնակցելու տարիքային շեմի իջեցման գաղափարը։ Առաջարկում եք ընտրելու իրավունք տալ 16 կամ 17 տարեկան երիտասարդներին։ Կխնդրեմ հայտնեք՝ քննարկումներն ի՞նչ հունով են գնում։

-Հուսով ենք՝ երիտասարդները կստանան ընտրելու իրավունք։ Մենք պատրաստել ենք նաև մեր հայեցակարգային մոտեցում, որը մեկ անգամ քննարկել ենք հանձնաժողովում, վերջնական մոտեցում դեռևս չունենք։ Բայց գործը, կարծես թե, գնում է դրան, որ քվեարկելու տարիքն իջեցվի։ Մենք մարդկանց տալիս ենք 16 տարեկանում ամսունանալու և բնականաբար՝ երեխա ունենալու իրավունք, տալիս ենք աշխատելու և հարկեր վճարելու իրավունք, և եթե ճիշտ եմ հիշում՝ երիտասարդներն իրավունք ունեն մասնակցել ցույցերին ու խաղաղ հավաքներին։ Իմիջիայլոց, այդ իրավունքից 2018 թվականին երիտասարդներն օգտվեցին։ Հեղափոխությանը մենք տեսանք չէ՞, որ երիտասարդները փողոց փակելով որոշում էին, որ Սերժ Սարգսյանը պիտի չմնա, պիտի չլինի երրորդ անգամ երկրի ղեկավար և եթե փողոց փակելով կոլեկտիվ որոշմանը կարող են մասնակցել, ինչո՞ւ չեն կարող դա քվեաթերթիկով անել։

Ի վերջո, դպրոցում «Հասարակագիտություն» առարկան իրենց արդեն մինչև 8-րդ կամ 9-րդ դասարան տալիս է այն գիտելիքները, որոնք իրենց պետք են, որպեսզի իրենք կարողանան ընտրությունների ժամանակ գիտակցված որոշում կայացնեն։ Ես հուսով եմ, որ այս իրավունքը կամրագրվի Սահմանադրությունում։ Մենք որոշակի առումով խնդիր ունենք ավագ սերնդի ընտրողների հետ, ովքեր Սովետական միության ժամանակ են կրթություն ստացել, որոնց սովորեցնում էին միակուսակցական համակարգի առավելությունները։ Իրենցից շատերը գնում են ընտրությունների, բայց խորապես չեն հասկանում բազմակուսակցական համակարգը և թե ժողովրդավարությունը ինչ է տալիս իրենց։

Կրթական համակարգի թերություններով հանդերձ, այսօր սովորեցնում են դպրոցում բազմակուսակցական համակարգի առավելությունները, կուսակցությունների մրցակցության կարևորությունը։ Եթե մենք ավելի երիտասարդացնենք միջին վիճակագրական էլեկտորատը, ապա քաղաքացին գիտակից կլինի, ինչը շատ կարևոր բան է։ Բացի այդ, ընտրությունը ապագայի վերաբերյալ կոլեկտիվ որոշում է և այդ ապագան ավելի շատ վերաբերվում է երիտասարդներին, որովհետև իրենք ավելի երկար են ապրելու։

Մեծ Բրիտանիայում «Բրեքզիտի» քվեարկություն եղավ և շատ քիչ տարբերությամբ որոշում կայացվեց, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից։ Հետազոտություններ կային, որ երիտասարդները դեմ էին ԵՄ-ից դուրս գալուն, տարեցները կողմ էին։ Եթե նույնիսկ 17 տարեկանները քվեարկեին, ըստ հետազոտությունների, Բրիտանիան դուրս չէր գա ԵՄ-ից։ Ստացվեց՝ տարեցները որոշեցին Բրիտանիայի ապագան, որն ավելի շատ երիտասարդներին է վերաբերվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան