Karevorinfo  Իրադարձություններ  316

Բելառուսում ռուսական ուժերի կիրառման անհրաժեշտության դեռ չկա․ Պուտին

16:45 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում ռուսական ուժերի կիրառման անհրաժեշտության դեռ չկա․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդավար Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բելառուսում ռուսական ուժերի կիրառման անհրաժեշտություն դեռ չկա. հայտնում է ria.ru-ն:

Ըստ Պուտինի ՝ դրա հետ համաձայն են նաև Մինսկում։

Պուտինի կարծիքով՝ Բելառուսում իրավիճակը հարթվում է, ուժայիններն էլ իրենց բավական զուսպ են պահում։ Նա նաև նշել է, որ Մոսկվան իրավիճակին ավելի չեզոք է արձագանքում, քան եվրոպացիներն ու ամերիկացիները։ «Ալեքսանդր Գրիգորևիչը /Լուկաշենկոն/ ինձ խնդրել է իրավապահ մարմինների ծառայողներից հատուկ պահուստային ուժեր ձևավորել։ Եվ ես դա արել եմ։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է՝ Մոսկվայում հույս ունեն, որ բելառուսական խնդիրները խաղաղ կլուծվեն։