Karevorinfo  Իրադարձություններ  311

Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

14:45 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018թ. հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15մլն ՀՀ դրամ սուբսիդիա:

Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես  դրամաշնորհ, հատկացվել է ևս 12մլն ՀՀ դրամ գումար:

Դրանց հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով նույն թվականի ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել ՀՀ Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացրնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն  օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին:

Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել:

Փաստորեն, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.000.000 ՀՀ դրամ՝ հավելավճարի, գուրծուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15լ բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի համար նախատեսված գումարները:

Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. «Աղձքում» պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին և ավտոմեքենաների վարձակալություններին: Ընդ որում, ներքին աուդիտը պեղումների գործընթացի արդյունավետությունը համարել է խնդրահարույց՝ աշխատանքային խմբում համապատասխան մասնագետների բացակայության պատճառաբանությամբ:

Այսինքն նախարարության և կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով պեղումների համար հատկացված միջոցների փաստացի կատարված ծախսերի անհամապատասխանությունը նախահաշվին, պեղումների համար կարևոր մասնագիտական ծառայությունների համար հատկացված 11.6մլն ՀՀ դրամի միջոցները պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղել են արշավախմբի անդամների փոխադրումներին և ծառայողական գործուղումներին, թեև դրանց համար  արդեն իսկ հատկացված են եղել ֆինանսական միջոցներ: Բացի ադ, արշավախումբը համապատասխան մասնագետներով համալրված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքներն ընդունել են որպես պատշաճ կատարված պարտավորություն՝ պետությանը պատճառելով նույնքան վնաս:

Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված՝ առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: