Karevorinfo  Իրադարձություններ  340

Ես վերադառնում եմ. Սաակաշվիլի

Ես վերադառնում եմ. Սաակաշվիլի

Ես վերադառնում եմ. Սաակաշվիլի
14:55 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Ես վերադառնում եմ. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին. գրում է aliq.ge-ն:

Սաակաշվիլին մասնավորապես նշում է, որ վերջին 7 տարիները իրեն հնարավորություն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր: Նախկին նախագահի խոսքով՝ այժմ նա ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի լավ ծառայի իր երկրին և խուսափի խնդիրներից:

«Սխալներ իհարկե շատ եղան, եղան շատ մեծ սխալներ, սակայն աստված վկա ամենալավն էի ուզում իմ ժողովրդի համար… այսքան տարի անց, իմ կողմից թույլ տրված սխալների համար, այն գործերի համար, որոնք մինչև վերջ չեմ կատարել, ուզում եմ բոլորից հանրայնորեն ներողություն խնդրել», — ասում է Սաակաշվիլին իր խոսքում:

Սաակաշվիլին նշում է նաև, որ վերջին 7 տարվա ընթացքում չի եղել ոչ մի օր, որ չհետաքրքրվի Վրաստանի իրադարձություններով:

«Երբ լսում եմ Վրաստանի նորությունները, հստակ հասկանում եմ և գիտեմ, որ մենք կարող ենք ապրել շատ ավելի լավ, ավելի բարեկեցիկ և յուրաքանչյուր վրացի կարող է լինել հարուստ, և սրան մենք կկարողանանք հասնել, ես վերադառնում եմ»,- իր խոսքն ավարտելուց նշում է Սաակաշվիլին: