Karevorinfo  Իրադարձություններ  242

ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Հայրենիքը» որոշել են դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող տուգանքները

11:25 հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
ԲՀԿ-ն ՀՅԴ-ն և «Հայրենիքը» որոշել են դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող տուգանքները

Կայացել է երեք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:

Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:

Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քերական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:

Երեք կուսակցությունների աշխատանքային խումբ