Karevorinfo  Իրադարձություններ  339

«Հույս ունեինք՝ գոնե սեպտեմբերի համար առևտուր կլիներ». տոնավաճառներում աշխուժություն դեռ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:50 չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Հույս ունեինք՝ գոնե սեպտեմբերի համար առևտուր կլիներ». տոնավաճառներում աշխուժություն դեռ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսի  համավարակից  տուժել են նաև առևտրականները, որոնք արդեն կես տարուց ավելի է՝ զրկվել են բնականոն աշխատանքի  հնարավորությունից։ Factor.am-ը շրջայց կատարեց ամենամեծ տոնավաճառներում․ Մալաթիայի շուկայում և «Առինջ-մոլում» անգամ նոր ուսումնական տարվան ընդառաջ ակտիվություն չէր նկատվում։ Առևտուր չկա նաև «Վերնիսաժում»։ Վաճառականները բողոքում են՝ շրջանառությունը կրճատվել է մինչև 90 տոկոսով։

«Առինջ-մոլի» փոխտնօրեն՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ ընդառաջում են առևտրականներին․ նախկին 50 հազարի փոխարեն տարածքի համար վճարում են 40 հազար դրամ։ «Վերնիսաժում» ևս զիջումներ եղել են, վաճառականներին տրամադրվող մեկ քառ․ մետր տարածքի համար նախկին՝ 1500 դրամի փոխարեն այժմ վճարում են 1000 դրամ։ Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներին էլ են ընդառաջել։

Առևտրի ծավալների կտրուկ կրճատման պայմաններում՝  տոնավաճառների այն աշխատակիցները որոնց հետ մենք զրուցեցինք, նշեցին, որ երբեմն ստիպված են լինում իրենց գրպանից վճարել տարածքի վարձի ու կոմունալ ծախսերի  համար։

Խանութներում ներկայացված են նախորդ տարի ներկրած ապրանքները․ սահմանները փակ են և գումար չունեն նորը պատվիրելու համար։ Հիմա ամեն ինչ անում են առևտրի աճը կարգավորելու համար՝ չլսված ակցիաներ են առաջարկում, երբեմն համաձայնում հաճախորդի առաջարկած գնին։ Հակառակ դեպքում չեն կարողանա վաճառել ապրանքը։

Համավարակի շրջանում առևտրի ծավալների կրճատման մեջ ոչ ոքի  չեն մեղադրում, ասում են՝ բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է։ Իրենք էլ համբերատար են և հույս ունենեն, որ լավ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութումԼ